Բորգարնես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բորգարնես
Borgarnes
Borgarnes - Blick zur Stadt.jpg
Կոորդինատներ: 64°32′0″ հս․ լ. 21°55′0″ ամ. ե. / 64.53333° հս․. լ. 21.91667° ավ. ե. / 64.53333; 21.91667
Երկիր Իսլանդիա Իսլանդիա
Խոսվող լեզուներ իսլանդերեն
Բնակչություն 1930 մարդ (2007)
Ժամային գոտի UTC+0
Պաշտոնական կայք west.is/en
##Բորգարնես (Իսլանդիա)
Red pog.png

Բորգարնես (իսլ.՝ Borgarnes), քաղաք Իսլանդիայում, Միրա սիսլայի ամենամեծ բնակավայրն է։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը թարգմանաբար նշանակում է «ժայռոտ թերակղզի»։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորգարնես քաղաքը տեղակայված է Իսլանդիայի արևմտյան ափին՝ մայրաքաղաք Ռեյկյավիկից 30 կմ հյուսիս։ Վարչականորեն մտնում է Վեստուրլանդ տարածաշրջանի Բորգարբիգդ համայնքի մեջ։ Վեստուրլանդ տարածաշրջանի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը 1930 մարդ է (2007

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի հունիսի 11-ին Բորգարնես քաղաքը միավորվեց երեք գյուղական համայնքների՝ Նորդուրարդալուրի, Ստաֆհոլստունգուրի և Հրաունի հետ և կազմավորեց Բորգարբիգդ նոր համայնքը։

Ըստ լեգենդի՝ Բորգարնեսում 9-րդ կամ 10-րդ դարում ծնվել է սկալդ (հին սկանդինավյան գուսան) և հերոս Էգիլ Սկալագրիմսոնը, ում կյանքը նկարագրված է «Սագա Էգիլի մասին» միջնադարյան սագայում։ Ի հիշատակ նրա՝ քաղաքում կանգնեցված է քանդակագործ Ասմունդուր Սվեյնսոնի հեղինակային հուշարձանը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորգարնեսի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 2
(36)
3
(37)
3
(38)
7
(44)
11
(52)
13
(56)
16
(60)
15
(59)
12
(54)
7
(44)
3
(38)
3
(38)
7.9
(46.3)
Միջին ցածր °C (°F) −4
(24)
−4
(24)
−3
(27)
−1
(31)
3
(37)
6
(43)
8
(46)
7
(44)
4
(40)
0
(32)
−3
(27)
−2
(28)
0.9
(33.6)
Տեղումներ մմ (դյույմ) 97
(3.8)
94
(3.7)
69
(2.7)
41
(1.6)
30
(1.2)
48
(1.9)
38
(1.5)
71
(2.8)
109
(4.3)
89
(3.5)
109
(4.3)
91
(3.6)
886
(34.9)
աղբյուր: Weatherbase[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Weatherbase: Historical Weather for Borgarnes, Iceland»։ Weatherbase։ 2011  Retrieved on November 24, 2011.