Մերձարկտիկական կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մերձարկտիկական կլիման քարտեզի վրա (ըստ Կյոպենի կլիմաների դասակարգման)՝
     Dsc      Dsd      Dwc      Dwd      Dfc      Dfd

Մերձարկտիկական կլիմա, կլիմայի տեսակ, որը հիմնականում բնորոշ է Երկրի մերձբևեռային (մերձարկտիկական) շրջաններին՝ տունդրայի գոտի, անտառային տունդրայի և տայգայի (մասնավորապես՝ խոսքը հյուսիսային տայգայի մասին է):

Մերձարկտիկական կլիմայի գլխավոր առանձնահատկությունը համարվում է եթե ոչ բացակայությունը, այլ կլիմայական ամռան կարճ տևողությունը: Նույնիսկ ամենատաք ամսվա օդի միջին ջերմաստիճանը չի գերազանցում +15 °C-ը: Միշտ հնարավոր են ցրտահարություններ: Ձմեռը միշտ երկարատև է, կախված աշխարհագրական դիրքից կարող է լինել ինչպես շատ ցուրտ, այնպես էլ համեմատաբար մեղմ:

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Կյոպենի կլիմաների դասակարգման (Dfc, Dwc, Dfd և Dwd) մերձարկտիկական կլիմայի տեսակները: Բոլոր տեսակները դասակարգվում են խոնավ ցուրտ ցուցանիշներով[1][2]:

  • Dfc – կարճ զով ամառ, 10˚С-ից բարձր միջին ամսական ջերմաստիճանով ժամանակաշրջանը 4 ամսից կարճ է, ամբողջ տարվա ընթացքում բարձր է խոնավության աստիճանը:
  • Dwc – կարճ զով ամառ, 10˚С-ից բարձր միջին ամսական ջերմաստիճանով ժամանակաշրջանը 4 ամսից կարճ է, չոր սեզոն ամռանը:
  • Dfd – ամառը նման է «с» տիպին, շատ ցուրտ ձմեռ, ամենացուրտ ամսվա միջին ջերմաստիճանը −38˚С, ամբողջ տարվա ընթացքում բարձր է խոնավության աստիճանը:
  • Dwd- ամառը նման է «с» տիպին, շատ ցուրտ ձմեռ, ամենացուրտ ամսվա միջին ջերմաստիճանը −38˚С, չոր սեզոն ամռանը:

Հյուսիսային կիսագունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային ծայրամասերում, լայնություններում, որոնք արդեն կարելի է անվանել մերձբևեռային, գտնվում է տունդրայի գոտին: Ձմեռներն այստեղ երկարատև են և սառնամանիքային, ամառը ցուրտ է, ցրտահարություններով: Ամենատաք ամսվա միջին ջերմաստիճանը կազմում է +10 — +12˚С: Ցուրտ ամառը որոշում է տունդրայի լանդշաֆտը[3]: Տեղումներն այստեղ ավելի քիչ են, քան տայգայի գոտում՝ 300 մմ-ից քիչ, իսկ Արևելյան Սիբիրում, որտեղ տունդրայի գոտի ավելի քիչ են ներթափանցում ցիկլոնները՝ նույնիսկ 100 մմ-ից քիչ:

Չնայած տեղումները քիչ են, այնուամենայնիվ ամպամածությունը մեծ է, և տեղումներով օրերը շատ են, հետևաբար, դրանք թափվում են քիչ քանակությամբ օդի խոնավության ցածր խոնավության արդյունքում: Տեղումների առավելագույն քանակությունը թափվում է ամռանը: Չնայած տեղումները քիչ են, ցածր ջերմաստիճանի դեպքում դրանք գերազանցում են գոլորշացումը, այդ պատճառով տունդրայում դիտվում է ավելցուկային խոնավություն և, հավերժական սառցույթի պայմաններում՝ ճահճացում:

Տունդրայում քիչ թե շատ արտահայտված է մթնոլորտի շրջանառության մուսոնային բնույթը՝ ամառը գերակշռում են դեպի մայրցամաք ուղղված, իսկ ձմռանը՝ մայրցամաքից եկող քամիները:

Սալեխարդում (հս. լ. 66.5˚, արլ. ե. 66.6˚) հուլիսի միջին ջերմաստիճանը կազմում է +14,8˚С, հունվարին՝ −23,2˚С, տեղումների տարեկան քանակը՝ 260 մմ: Վերխոյանսկում հուլիսին՝ +16,5˚С, հունվարին՝ −45,4˚С, տեղումների տարեկան քանակը՝ 138 մմ: Ֆորտ Ֆերսոն կայանում՝ (հս.լ. 67.4˚, արմ. ե. 134.9˚) հուլիսի միջին ջերմաստիճանը՝ +15˚С, հունվարին՝ −29˚С, տեղումների տարեկան քանակը՝ 260 մմ: Անքորեջ շրջանում հուլիսի միջին ջերմաստիճանը՝ +14,9˚С, հունվարին՝ −8,3˚С, տեղումների տարեկան քանակը՝ 409 մմ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Метеорология и климатология. Ленинград, 1968 г. Автор — Хромов С. П.
  • Атлас мира. ГНПП Картография, 2005 г.