Վառելիքային էլեմենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վառելիքային էլեմենտներ, հոսանքի քիմիական աղբյուր, որում էլեկտրական էներգիան ստացվում է վառելիքի (օրինակ, ջրածնի) և օքսիդիչի (օրինակ, թթվածնի) միջև՝ կատալիզատորի առկայությամբ ընթացող օքսիդավերականգնման ռեակցիայի հաշվին Վառելիքն ու օքսիդիչն անընդհատ մատուցվում են համապատասխան էլեկտրոդներին, որոնց միջև գտնվում է օքսիդացման և վերականգնման պրոցեսների տարածական բաժանումն ապահովող էլեկտրոլիտը։ Աշխատանքային լարումը ~1 վ է, աշխատանքի պաշարը՝ մի քանի հազար ժամ։ Վառելիքային էլեմենտներ էլեկտրաքիմիական գեներատորների կարևորագույն բաղադրիչ մասն է։ Վառելիքային էլեմենտների ստեղծման գաղափարն առաջ է քաշել անգլիացի ֆիզիկոս Վիլյամ Ռոբերտ Գրուվը (W․ R․ Grove), 19-րդ դարի սկզբին, սակայն գործնականում իրականացվել է 1920-ական թվականներին (գրեթե միաժամանակ ստեղծվել է ԽՍՀՄ-ում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 287 CC-BY-SA-icon-80x15.png