Jump to content

Առնալդուր Ինդրիդասոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առնալդուր Ինդրիդասոն
Arnaldur Indriðason
Ծնվել էհունվարի 28, 1961(1961-01-28)[1][2][3][…] (63 տարեկան)
ԾննդավայրՌեյկյավիկ, Իսլանդիա[4]
Մասնագիտությունգրող, սցենարիստ, լրագրող և կինոքննադատ
Լեզուիսլանդերեն
Քաղաքացիություն Իսլանդիա
ԿրթությունԻսլանդիայի համալսարան
Ժանրերդետեկտիվ, թրիլեր և քրեական վեպ
Ուշագրավ աշխատանքներՊիղծ արյուն, Silence of the Grave?, Voices?, The Draining Lake?, Arctic Chill?, Operation Napoleon?, Petsamo? և Into Oblivion?
ԱշխատավայրMorgunblaðið?
Պարգևներ
 Arnaldur Indriðason Վիքիպահեստում

Առնալդուր Ինդրիդասոն (իսլ.՝ Arnaldur Indriðason, հունվարի 28, 1961(1961-01-28)[1][2][3][…], Ռեյկյավիկ, Իսլանդիա[4]), իսլանդացի դետեկտիվ գրող, ով Իսլանդիայի ամենահայտնի գրողներից է, ինչպես նաև Իսլանդիայի թիվ 1 քրեավեպերի հեղինակ։ Առնալդուր Ինդրիդասոնը հեղինակավոր գրական մրցանակների դափնեկիր է։ Նրա գրքերը վաճառվում են ավելի քան 5 000 000 տպաքանակով աշխարհի 25 երկրներում[9]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնալդուր Ինդրիդասոնը ծնվել է 1961 թվականի հունվարի 28-ին[10], Ռեյկյավիկում։ Նրա հայրը՝ Ինդրիդի Տորստեյնսոնը ևս գրող է։

2002 թվականից նրա մոտ սկսվել է բուռն ստեղծագործական շրջան՝ որպես վիպասան[10]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջին գիրքը՝ «Փոշու զավակները», առաջին անգամ լույս է տեսել 1997 թվականին՝ դետեկտիվ Էրլենդուրին նվիրված շարքի հետ, որն անմիջապես ստացել է լայն ճանաչում։ Վիպաշարի առաջին երկու վեպերը դեռևս թարգմանված չեն անգլերեն[11]։ Իսկ ինչ վերաբերում է 2013 թվականին, վիպաշարը պարունակում է 14 վեպ։ Այսպիսով՝ Առնալդուր Ինդրիդասոնը համարվում է վերջին տարիներին Իսլանդիայի ամենավարկանիշային գրողը։

Առնալդուրի գրքերը հրատարակվել են 26 երկրներում և թարգմանվել են 21 լեզուներով, այդ թվում նաև՝ ռուսերեն, հայերեն, անգլերեն, շվեդերեն, խորվաթերեն, իսպաներեն և ֆրանսերեն։

2014 թվականին «Գիտանք» հրատարակչությունում հայերեն է թարգմանվել նրա Mýrin (Jar City) վեպը՝ «Պիղծ արյուն»։ Թարգմանությունը կատարել է Ալեքսանդր Աղաբեկյանը։ Այս քրեավեպի հիման վրա 2006 թվականին նկարահանվել է Jar City անվանումը կրող հանրահայտ կինոնկարը, որի հեղինակն է իսլանդացի պրոդյուսեր, կինոռեժիսոր և դերասան Բալտազար Կորմակուրը։

Դետեկտիվ Էրլենդուրի մասին շարք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերեն անվանում Իսլանդերեն անվանում Թվական
Փոշու զավակները Synir duftsins 1997
Մեռած վարդեր Dauðarósir 1998
Պիղծ արյուն Mýrin 2000
Գերեզմանի լռություն Grafarþögn 2001
Ձայնը Röddin 2003
Քլեյվարվայթն Kleifarvatn 2004
Արկտիկական սառնություն Vetrarborgin 2005
Գերսառեցում Harðskafi 2007
Մթություն Myrká 2008
Սև երկինք Svörtuloft 2009
Խորհրդավոր ծովափեր Furðustrandir 2010
Փողկապը Einvígið 2011
Ռեյկյավիկյան գիշերներ Reykjavíkurnætur 2012
Հայերեն անվանում Իսլանդերեն անվանում Թվական
Գործողություն Նապոլոն Napóleonsskjölin 1999
Բեթթի Bettý 2003
Թագավորի գիրք Konungsbók 2006
Ստվերոտ նրբանցք Skuggasund 2013

Այլ ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռեյկյավիկի գաղտնիքները (գրքի մեկ գլխի հեղինակ, 2000)
  • Ռեյկյավիկ-Ռոտերդամ (որպես սցենարի հեղինակ, 2008)

Գրական մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին՝ որպես սկանդինավյան երկրների լավագույն դետեկտիվ գրող, նա արժանացել է «Ապակե բանալի» գրական մրցանակին իր «Պիղծ արյուն» գրքի համար։ Նույն մրցանակին է արժանացել նաև 2003 թվականին՝ իր «Գերեզմանի լռություն» վեպի համար։ Իսկ 2005 թվականին Դետեկտիվ գրողների ասոցիացիայի կողմից ստացել է «Ոսկե սուր» գրական մրցանակին կրկին «Գերեզմանի լռություն» վեպի համար։ 2005 թվականին Շվեդիայում արժանանում է «Մարտին Բեքի անվան» գրական մրցանակի «Ձայնը» ստեղծագործության համար։ 2006 թվականին Ֆրանսիայում արժանանում է 2 գրական մրցանակի՝ «Պիղծ արյուն» վեպի համար[10]։ Նա 2013 թվականին ստացել է նաև աշխարհի ամենաշահութաբեր գրական մրցանակը, որն արժե 125,000 եվրո իր «Ստվերոտ նրբանցք» (իսլ.՝ Shadow Alley (Skuggasund)) ստեղծագործության համար[12]։

Նա միակ գրողն է, ով 2 տարի անընդմեջ ստացել է «Ապակե բանալի» գրական մրցանակը[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Universalis (ֆր.)Encyclopædia Britannica, 1968.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #124393373 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://www.scandinavianbooks.com/crime-book/award-prize.html
  6. http://www.stopyourekillingme.com/Awards/Barry_Awards.html
  7. http://www.catalannewsagency.com/culture/item/arnaldur-indridason-wins-the-7th-rba-crime-novel-award-for-shadow-channel
  8. https://www.babelio.com/prix/36/de-la-Litterature-Policiere-Grand-Prix
  9. 9,0 9,1 Հեղինակի գրական հաջողություններ
  10. 10,0 10,1 10,2 «Կենսագրություն». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.
  11. Հեղինակի գրքերը
  12. «Arnaldur Indridason wins the 7th RBA Crime Novel Award for the forthcoming 'Shadow Channel'». Catalan News Wire. 2013 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնալդուր Ինդրիդասոն» հոդվածին։