Ամառանոցում (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամառանոցում
На даче
Տեսակ գրական ստեղծագործություն
Ժանր պատմվածք
Հեղինակ Անտոն Չեխով
Բնագիր լեզու ռուսերեն
Գրվել է 1886
Հրատարակություն 1886

«Ամառանոցում» (ռուս.՝ На даче), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1886 թվականին: Առաջին անգամ հրատարակվել է 1886 թվականի մայիսի 25-ին «Զարթուցիչ» ամսագրում (№ 20) Ա. Չեխոնտե ստորագրությամբ:

Հրապարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխովի «Ամառանոցում» պատմվածքը գրվել է 1886 թվականին, առաջին անգամ հրատարակվել է 1886 թվականի մայիսի 25-ին «Զարթուցիչ» ամսագրի թիվ 20 համարում Ա. Չեխոնտե ստորագրությամբ: Պատմվածքը հրատարակվել է նաև 1899 թվականին «Զարթուցիչ» ամսագրի հոբելյանական համարում: «Զարթուցիչի» հոբելյանական համարում պատմվածքի տպագրությունից Չեխովը դժգոհ էր, քանի որ հեղինակին սրբագրված տարբերակը չէր ուղարկվել:

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է ֆիններեն և չեխերեն:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում ամառանոցում: Մի օր ամառանոցի բնակիչ Պավել Իվանիչ Վիխոդցևը նամակ ստացավ հետևյալ տեքստով. «Ես Ձեզ սիրում եմ: Դուք իմ կյանքն եք, երջանկությունը, իմ ամեն ինչը: Ներիր ինձ խոստովանելու համար, բայց ես ուժ չունեմ տառապելու և լռելու համար: Ոչ թե փոխադարձ համակրանք եմ խնդրում, այլ կարեկցանք: Այսօր երեկոյան ժամը ութին եկեք հին տաղավար ... Ավելորդ եմ համարում անունս գրել, բայց մի վախեցեք անանուն նամակից: Ես երիտասարդ եմ, գեղեցիկ ... դրանից ավելի ինչ եք ուզում»:

Պավել Իվանիչ Վիխոդցևը նամակը ստանալով չկարողացավ հասկանալ, թե ով է գրել այն, երկար ժամանակ երկմտում էր՝ գնալ հադիպմանը, թե՝ ոչ: Բայց ի վերջո գնաց:

Կինը սկսեց նրանից հետաքրքրվել մտահոգության պատճառը և որտեղ էր նա գնում: Վիխոդցևը պատասխանեց, որ որոշել է քայլել:

Մտնելով հանդիպման համար նախատեսված տաղավար՝ նա այնտեղ գտավ իր կնոջ եղբորը՝ ուսանող Միտյային, որն ապրում էր նրա ամառանոցում: Տաղավարից հեռանալու յուրաքանչյուր կողմի համոզումները ոչնչի չհանգեցրին: Միտյան տաղավարում խորհում էր թեկնածուական աշխատանքի մասին, իսկ Վիխոդցևի համար տաղավարը սառն էր: Հանկարծ տաղավարում մի կնոջ դեմք երևաց՝ սուր քթով, մռայլվեց և անհետացավ: Երկուսն էլ որոշեցին, որ դա նամակի հեղինակն է, նրանք վիճաբանեցին և հեռացան:

Ճաշի ժամանակ Պավել Իվանիչը և Միտյան լռում էին, բայց կինը խոստովանեց, որ ինքն է նամակ գրել, որ տանից բոլորին դուրս հանի և հատակը լվանա, քանի դեռ ոչ ոք չկա: Այս տեղեկությունը հաշտեցրեց մրցակիցներին:

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամառանոցում (մուլտֆիլմ), ռեժիսոր՝ Գրիգորի Լոմիձե, Սոյուզմուլտֆիլմ, 1954 թ.:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. В номерах // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Voir Dictionnaire Tchekhov, Page 67 à Kikine, Françoise Darnal-Lesné, Édition L'Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
  • Traduction d'Édouard Parayre, Les Éditeurs Français Réunis, 1958.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]