Արժույթային քաղաքականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արժույթային քաղաքականությունն երկրի առաջ դրված ընթացիկ և ստրատեգիական նպատակներին համապատասխան միջազգային արժույթային ոլորտում և այլ տնտեսական հարաբերություններում իրականացվող միջոցառումների ամբողջությունն է։ Այն ուղղված է տնտեսական քաղաքականության գլխավոր նպատակներին՝ տնտեսական աճի կայունությանը, գործազրկության և ինֆլյացիայի աճի զսպմանը, վճարային հաշվեկշռի հավասարակշռությանը հասնելուն։