Շահութահարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շահութահարկը հարկատուի կողմից սահմանված կարգով և չափով հարկվող շահույթից պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է։

Հարկվող շահույթը հարկատուի համախառն եկամտի և սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է։ Համախառն եկամուտը հաշվետու տարում հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարն է։ Եկամուտ է հաշվետու տարում ակտիվների ներհոսքը, աճը կամ պարտավորությունների նվազումը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի ավելացմանը։

Եկամուտ չեն համարվում մասնակիցների կողմից հարկատուի բաժնետոմսերի տեղաբաշխման գնի և անվանական արժեքի դրական տարբերությունը, համատեղ գործունեության նպատակով միջոցների միավորումը, արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների վերագնահատման դրական արդյունքը, հարկային արտոնությունների գումարները, ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվներն ու ծառայությունները։

Շահութահարկի գումարը հաշվարկվում է հարկվող շահույթի նկատմամբ 20% դրույքաչափով։‌[փա՞ստ] Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի և գործունեության մեջ օգտագործվող և մաշվածքի ենթակա հիմնական միջոցների ու ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն գումարի չափով։