Իսլանդական ճիմածածկ տներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ճիմածածկ տուն

Իսլանդական ճիմածածկ տներ (ըստ կառուցվածքի՝ գետնափոր կամ կիսագետնափոր տուն), հին ժամանակներում կառուցվել են Իսլանդիայում դժվար կլիմայի և այլ շինանյութի պակասության պատճառով՝ բնակչությանը ցրտից պաշտպանելու համար[1]: Այսպիսի տներն օգտագործվում էին 9-20-րդ դարերում։

Վիկինգները, կառուցելով փայտե տներ, արագորեն ոչնչացրին կղզու անտառների մի մասը։ Հիմա Իսլանդիան հարուստ չէ անտառներով, իսկ այն անտառները, որոնք կան, հիմնականում բաղկացած են սոճիներից, որոնք այդքան էլ հարմար չեն շինարարության համար։ Նոր ծառեր բերել Իսլանդիան նույնպես չկարողացավ, քանի որ չուներ բավարար քանակով նավեր բեռնափոխադրման համար:

Տները հետևյալ տեխնոլոգիայով էին կառուցվում․ շինհրապարակում առաձնացվում էր մի հատված` հարթ քարերով, դրանց վրա դրվում էր փայտե հիմնակմախք, որը պետք է կրեր իր վրա ճիմը[2]: Ամենամեծ սենյակում գտնվում էր օջախը, սենյակներից մեկում էլ տեղավորվում էին տնային անասունները։ 14-րդ դարում ճիմածածկ տները ունեցան էվոլյուցիոն փոփոխություն. մեկ մեծ տան փոխարեն սկսվեցին կառուցվել մի քանի փոքր տներ՝ իրար հետ կապված։

Ճիմածածկ տան ինտերիեր, Glaumbær թանգարան

Ճիմածածկ տները կառուցվում էին կիսագետնափոր։

Այս տների թերությունն այն է, որ իրենց մեջ խոնավություն են ներառում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Noble Allen George (2007)։ [https//books.google.am/books?id=pMjHpEyDqJMC&dq=Icelandic+turf+houses&source=gbs_navlinks_s Traditional buildings: a global survey of structural forms and cultural functions]։ I.B.Tauris։ էջ 339։ ISBN 1-84511-305-5 
  2. «The Turf House Tradition»։ Iceland's Tentative List of World Heritage Submissions։ UNESCO World Heritage Centre։ Վերցված է 22 August 2013