Գետնատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գետնատուն, գետնափոր կամ կիսագետնափոր բնակարան՝ ծածկված մեծ մասամբ գերաններով, վրայից՝ հողով։ Հայտնի է դեռևս քարի դարից։ Կենտրոնում սովորաբար եղել է կրակնոցը, պատերի տակ՝ որմնաթախտեր։ Քսենոփոնը (մ․ թ․ ա․ 5-4-րդ դարեր) «Անաբասիս»-ում վկայում է, որ Հայաստանում եղել են գետնափոր տներ, որոնց մուտքը նման է եղել ջրհորի բերանի, իսկ ելումուտը կատարվել է սանդուղքով։ Անասունների համար փորված է եղել առանձին մուտք։ 19-րդ դարի կեսից ռազմական նպատակով օգտագործվող գետնատուն է բլինդաժը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 24 CC-BY-SA-icon-80x15.png