Խողովակաշար
Արտաքին տեսք
Խողովակաշար, միմյանց կիպ միացված խողովակներից կազմված կառույց, որը նախատեսվում է գազերի, հեղուկների և սորուն նյութերի տեղափոխման համար։
Ըստ տեղափոխվող նյութի տեսակի խողովակաշարն անվանում են՝ գազամուղ, նավթամուղ, ջրմուղ և այլն։ Խողովակաշարում շարժումը կատարվում է նրա հատվածների ծայրակետերում ճնշումների տարբերության շնորհիվ։ Կախված տեղափոխվող նյութերի ֆիզիկական և քիմիական հատկանիշներից՝ խողովակաշարում օգտագործում են տարբեր մակնիշների պողպատե, թուջե, փայտե, երկաթբետոնե, ապակե, խեցե և պլաստիկ նյութերի տարբեր խառնուրդներից պատրաստված խողովակներ։ Քիմիական նյութերի տեղափոխման համար կիրառվում են նաև ներսից պոլիվինիլքլորով, լաքով, ռետինով և այլ նյութերով պատած խողովակներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 69)։ |