Jump to content

Իսլանդիայի ֆինանսական ճգնաժամ (2008)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսլանդիայի վարչապետը 2008 թվականի իսլանդական ճգնաժամի վերաբերյալ հարցազրույցի ժամանակ

2008 թվականի ֆինանսական ճգնաժամ Իսլանդիայի Հանրապետությունում (իսլ.՝ Efnahagskreppan á Íslandi), տնտեսական ճգնաժամ Իսլանդիայում, որը հանդիսանում է համաշխարհային տնտեսական ճգնաժամների սկիզբը, երեք խոշոր բանկերի փլուզումը երկրում, որը նպաստեց երկրում ֆինանսական դժվարությունների առաջացմանը։

2008-2009 թվականների Իսլանդիայի ֆինանսական ճգնաժամը համաշխարհային ֆինանսական պատմության մեջ գրանցված ամենամեծ տնտեսական աղետն է՝ մեկ պետության սահմանում[1]։

Իսլանդիայի ֆինանսական ճգնաժամը սկսվել է 2008 թվականին և թեժացել 2009 թվականին։ Այն լուրջ ազդեցություն է ունեցել երկրի ազգային արժույթի փոխարժեքի մակարդակի վրա։ Ավելի քան մեկ շաբաթով դադարեցվել են ֆինանսական կազմակերպությունների և ֆոնդային բորսաների գործունեությունը, խնդիրներ առաջացան ֆինանսական ռեսուրսների հետ, անկում ապրեց ներդրումային ակտիվությունը, կրճատվեց պահանջարկը։ Բանկերի 90 %-ը հասել են սնանկացման եզրին[2]։

Իսլանդիան մոտակա 30 տարիների ամենազարգացած երկիրն էր, որը դիմել էր Արժույթի միջազգային հիմնադրամին՝ օգնության ակնկալիքով[3]։

Իսլանդիայի վարչապետ Գեյր Հաարդեն քաղաքացիներին ուղղված իր ուղերձում զգուշացնում է, որ երկիրը կարող է վերջնականապես սնանկանալ։ Ստեղծված տնտեսական իրավիճակը երկրում առաջացրեց համատարած դժգոհությունների և բողոքի ակցիաների, որի արդյունքում 2008 թվականի նոյեմբերի 23-ին Ռեյկյավիկում բռնկվեցին անկարգություններ[4]։

Անկարգությունները ավելի թեժացրեցին խորացող ճգնաժամը, որի պատճառով 2009 թվականի հունվարի 25-ին Իսլանդիայի առևտրի և արտաքին կապերի նախարար Բյորգվին Սինգուրդսոնը, իսկ հունվարի 26-ին նաև վարչապետ Հաարդենը հրաժարական տվեցին։ 2009 թվականի փետրվարի 1-ին ժամանակավոր կառավարության ղեկավար ընտրվեց Յոհաննա Սիգուրդարդոտիրը։ 2008 թվականին պաշտոնական Ռեյկյավիկը ստացել է զգալի թվով արտասահմանյան վարկեր։ Արժույթի միջազգային հիմնադրամը Իսլանդիային հատկացրեց 2,1 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ Սկանդինավյան երկրները՝ ի դեմս Ֆինլանդիայի, Շվեդիայի, Նորվեգիայի և Դանիայի տրամադրեցին 2,5 միլիարդ ԱՄՆ դոլար վարկ։

2010 թվականի հունվարի 3-ին Իսլանդիայի խորհրդարանը՝ ալտինգը, ընդունեց Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների ավանդատներում վարկի մարման օրինագիծ, որը վետոյի միջոցով հաստատվեց Իսլանդիայի նախագահի կողմից։

2010 թվականին Իսլանդիայում տեղի ունեցավ հանրաքվե՝ վճարի փոխհատուցման ավանդատների օրինագծի վերաբերյալ։ Իսլանդացիների 90 %-ը դեմ քվեարկեց օրինագծին։ Փլուզումից վերակառուցում ուղղված առաջին քայլերը ձեռնարկվեցին 2010 թվականի վերջին։ Լուրջ քայլ է այն, որ Իսլանդիան հարկաբյուջետային պայմանագիր չկնքեց Նիդերլանդների և Մեծ Բրիտանիայի հետ։

2011 թվականը ընդունված է համարել ճգնաժամի ավարտի տարեթիվ։ Այս թվականին երկրի տնտեսությունը աճում է՝ դառնալով առաջիններից մեկը ամբողջ Եվրոպայում։ Ներկայումս այն վերադարձել է նախաճգնաժամային մակարդակին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Իսլանդիա՝ տնտեսության ճաքեր // Ֆինանսական ճգնաժամ Ռեյկյավիկում
  2. «Լոկասեննա ֆինանսական ամսագիրը Իսլանդիայի ճգնաժամի մասին». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. Երեք օրինակներ տնտեսական ճգնաժամների, որոնք հաղթահարվել են
  4. Արտյոմ Օպարին — Հակակառավարական բողոքի ակցիաները, որոնք հանգեցրել են ոստիկանության հետ բախումների (նոյեմբերի 25, 2008). «Իսլանդիայում շոգ է». РБК daily. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 26-ին.