Ծառայությունների ոլորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծառայությունների ոլորտ, տնտեսության հատված, որը ներառում է իր մեջ կոմերցիոն և ոչ կոմերցիոն ծառայություններ։

Այն ամփոփիչ ընդհանրացնող կատեգորիա է՝ ներառած ծառայությունների տարատեսակ ձևերի վերարտադրությունը՝ ձեռնարկությունների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մատուցված։ Տնտեսության մնացյալ հատվածները ընդունված է համարել արտադրության ոլորտ՝ արդյունաբերություն և գյուղատնտեսություն։ Ծառայությունների ոլորտը հիմնականում վերաբերում է հետինդուստրիալ հասարակական-տնտեսական կացութաձևին՝ ժամանակակից ենթակառուցվածքների զարգացման հետևանքով։ Տնտեսապես զարգացած երկրներում հենց այս ոլորտն է կազմում տնտեսությունում զբաղվածների թվի հիմնական մասը (ավելին քան 60%)։

Տնտեսության ենթակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Տնտեսության ենթակառուցվածքը (լատ.՝ infra — ավելի ցածր, ենթա- + structura — կառուցվածք, դիրք) ոլորտների և գործունեությունների ձևերի միավորում է, որոնք ծառայում են արտադրությանը և տնտեսությանը ամբողջությամբ՝ ստեղծելով նրանց համար ընդհանուր հիմք և հենարան: Տնտեսության ենթակառուցվածքներին են վերաբերում տրանսպորտի և կապի կառուցվածքը, պահեստային տնտեսությունը, էներգամատակարարումը և ջրամատակարարումը: Ոլորտների շրջանակը, որոնք վերաբերում են տնտեսության ենթակառուցվածքներին, տարբեր երկրներում առանձնացվում է տարբեր կերպ: Դրանց հիմնական նշանակությունն է պարզեցնել և առավել արդյունավետ դարձնել ապրանքների և ծառայությունների փոխանակումը վաճառողների և գնորդների միջև: Որոշ հեղինակներ տնտեսության ենթակառուցվածքները կապում են գիտության, առողջապահության, կրթական համակարգի հետ՝ անվանելով դրանք տնտեսության ոչ արտադրական (սոցիալական) ենթակառուցվածք:
- Տնտեսագիտական-մաթեմատիկական բառարան[1]
Aquote2.png


Ծառայությունների ոլորտի կազմի մեջ մտնում են.[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծառայությունների մատուցումը (տնտեսության ենթակառուցվածքների արտադրության և մատուցման ծառայությունների ոլորտ)
  • Սոցիալական ոլորտ (տնտեսության ոչ արտադրական և իրավաբանա-ֆինանսական ծառայությունների ոլորտ)

Ծառայությունների մատուցման ոլորտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական ծառայությունների ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատողները, որոնք զբաղված են սոցիալական ոլորտի ծառայություններով և հաճախորդների անմիջական սպասարկմամբ, համարվում են սպասարկող անձնակազմ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ժամանակներում հանրային ծառայությունների մատուցումը զարգացած չէր։ Ապրանքափոխանակությունը և առևտուրը գոյություն են ունեցել հիմնականում գյուղատնտեսական և արհեսագործական աշխատանքների պատրաստի արդյունքների տեսքով։

Մարդկային հասարակության զարգացմամբ, գիտատեխնիկական զարգացմամբ, ֆիզիկական աշխատանքի մեխանիզացմամբ և ավտոմատացմամբ՝ ծառայությունների մատուցման ոլորտը հավաքում է աճի տեմպեր և դառնում է տնտեսության նոր ոլորտի բանալի։ Հետինդուստրյալ տնտեսությունում չպարզաբանված խնդիրները հիմնականում գտնվում են հենց տեխնիկայի, կազմակերպությունների, պատրաստի արտադրանքի բաշխման կառավարման ոլորտներում։

XXI դարում հիմնական զարգացումը և արժեքը ներկայացնում է մարդկային ինտելեկտուալ աշխատանքը։ Ինտելեկտուալ աշխատանքի տարբերակումը ստեղծում է մեծ թվով մասնագիտություններ և մասնագիտացումներ, որոնք պահանջում են բարձր գիտական պատրաստվածություն, մեծ թվով աշխատատեղեր, մարդկային համատեղ ջանքերի ինտեգրման բարձր աստիճան, ընդհանուր բարեկեցության աճ։

Այս միտումները անմիջականորեն առնչվում են ծառայությունների և կառավարման ոլոտներին, որը պայմանավորում է նրա արագ աճը՝ կապված մարդկային գործունեության առավել հին ոլորտների հետ։ Ծառայությունների ոլորտին բնութագրական է առավել բարձր եկամուտ, քան արդյունաբերական, առավել ևս գյուղատնտեսական ոլորտներին։ Ծառայությունները ընդլայնվում են և գնալով ավելի շատ տեղ են զբաղեցնում պետությունների ՀԱԱ-ի մեջ։

Ծառայությունների մակարդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապված մատուցվող ծառայությունների մակարդակից (սովորաբար ներառվում են ծառայությունների փաթեթում)՝ նրանք տարանջատվում են այս կամ այն կարգի (սպասարկման կարգ), որը կարող է լինել երրորդ, երկրորդ, առաջին, էկոնոմ և բիզնես կարգեր, բարձր և պրեմիում (լյուքս)։ Հյուրանոցներում գործում են աստղերի (եվրոպական գնահատում) և ադամանդների (ամերիկյան գնահատում) համակարգը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Экономико-математический словарь

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]