Անվտանգության տեխնիկա, աշխատանքի անվտանգ պայմաններն ապահովող տեխնիկական և սանիտարական միջոցառումներ։
Ձեռնարկության վարչությունը պարտավոր է ներդնել անվտանգության տեխնիկայի ժամանակակից միջոցներ՝ արտադրական վնասվածքները կանխելու, սանհիգիենային պայմաններ ապահովելու, բանվորների ու ծառայողների մասնագիտական հիվանդություններից խուսափելու համար։ Անվտանգության տեխնիկան, լինելով աշխատանքի պաշտպանության մաս, ներառում է աշխատանքի անվտանգության հարցերով զբաղվող աշխատակիցների ուսուցումն ու հրահանգավորումը, շենքերի և շինությունների տեխնիկապես անվտանգ պահպանումը, արտադրական սարքավորումների զինումը պաշտպանական և ապահովիչ հարմարանքներով, վտանգավոր և վնասակար արտադրական գործոնների ազդեցությունից անհատական պաշտպանության միջոցների մշակումը, ինչպես նաև բանվորներին ու ծառայողներին դրանցով ապահովումը։
Անվտանգության տեխնիկայի միջոցառումները յուրաքանչյուր ձեռնարկությունում մշակվում Են ձեռնարկության աշխատանքի պահպանության ծառայության (բաժնի, բյուրոյի, խմբի) կողմից՝ ելնելով աշխատանքի պայմաններից, գոյություն ունեցող տեխնոլոգիական գործընթացներից և սարքավորումներից, ինչպես նաև վնասվածքների և մասնագիտական հիվանդությունների պատճառների վերլուծությունից։ Ձեռնարկության վարչությունը պարտավոր է բանվորներին ու ծառայողներին ծանոթացնել անվտանգության տեխնիկայի կանոններին ու հրահանգներին և հետևել դրանց կատարմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 440)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված էՀանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։