Կատրին Յակոբսդոուտիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կատրին Յակոբսդոուտիր
իսլ.՝ Katrín Jakobsdóttir
Katrín Jakobsdóttir at Göteborg Book Fair 2012 03 (cropped).jpg
Ծնվել էփետրվարի 1, 1976(1976-02-01)[1][2] (43 տարեկան)
ԾննդավայրՌեյկյավիկ, Իսլանդիա
ՔաղաքացիությունFlag of Iceland.svg Իսլանդիա[3]
ԿրթությունԻսլանդիայի համալսարան և անհայտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և բնապահպան
ԱշխատավայրՌեյկյավիկի համալսարան և Իսլանդիայի համալսարան
Ծնողներմայր՝ Signy Thoroddsen?
Զբաղեցրած պաշտոններMember of the 2016-2017 Parliament of Iceland?, Member of the 2013-2016 Parliament of Iceland?, Member of the 2009-2013 Parliament of Iceland?, Member of the 2007-2009 Parliament of Iceland?, Prime Minister of Iceland?, Minister of Education, Science and Culture?, Minister for Nordic Cooperation?, Minister of Education and Culture?, Member of the 2017– Parliament of Iceland?[4] և Minister for Nordic Cooperation?
Քաղաքական կուսակցությունLeft-Green Movement?[3]
Katrín Jakobsdóttir Վիքիպահեստում

Կատրին Յակոբսդոուտիր (իսլ.՝ Katrín Jakobsdóttir, փետրվարի 1, 1976(1976-02-01)[1][2], Ռեյկյավիկ, Իսլանդիա), իսլանդացի քաղաքական ակտիվիստ, լրագրող և դասախոս: 2017 թվականի նոյեմբերի 30-ից Իսլանդիայի վարչապետն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է իսլանդական մտավորական ընտանիքում, որը երկրին տվել է մի քանի հայտնի գրողներ, գիտնականներ, ճարտարագետներ և քաղաքական գործիչներ: Հայրը ուսուցիչ և բանկային աշխատող էր, իսկ մայրը` հոգեբան: Նրա քույրն ու մեծ եղբայրները նույնպես զբաղվել են հումանիտար գիտություններով։

Կատրինը գերազանց սովորել է Իսլանդիայի համալսարանում, 1999-ին ավարտել է Իսլանդերեն և ֆրանսերեն լեզուների բաժինը՝ բակալավրի աստիճանով: 2004 թվականին նույն համալսարանում պաշտպանել է մագիստրատուրայի թեզը, որը նվիրված էր հայտնի իսլանդացի հեղինակ Ադնալդյուր Ինդրիդասոնի ստեղծագործություններին: Ուսանողական տարիներին նկարահանվել է իսլանդական ինդի-փոփ խմբի «Bang Gang» տեսահոլովակում:

1999-2003 թվականներին աշխատել է RÚV հանրային հեռուստաընկերության տեղեկատվական գործակալությունում՝ որպես լեզվի խորհրդատու: 2004-2006 թվականներին աշխատել է որպես ազատ լրագրող հեռուստատեսության և տպագիր լրատվամիջոցների համար, ինչպես նաև 2004-2007 թվականներին եղել է տեսուչ կրթական ոլորտում։ 2005-2006 թվականներին աշխատել է «Edda» հրատարակչության և JPV ամսագրի խմբագրությունում:

2006-2007 թվականներին եղել է Իսլանդիայի համալսարանի, Ռեյկյավիկի համալսարանի և քոլեջի դասախոս:

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվորեն մասնակցել է ուսանողական և այլ քաղաքական գործողությունների, այդ թվում՝ որպես Ռեյկյավիկում քաղաքային խորհրդի անդամի օգնական: Մեկնարկից ի վեր «Ձախ-կանաչ շարժման» մեջ է եղել:

2007 թվականից Իսլանդիայի խորհրդարանի պատգամավոր է՝ Ռեյկյավիկի Հյուսիսային ընտրատարածքից:

2003 թվականին դարձել է «Ձախ-կանաչ շարժում» կուսակցության փոխնախագահ և 2003-2013 թվականներին, 37 տարեկան հասակում զբաղեցրել է նախկին առաջնորդ Սթեյնգրիմյուր Յ. Սիգֆուսոնի տեղը։

Կատրին Յակոբսդոուտիրը եղել է Իսլանդիայի կրթության, գիտության և մշակույթի նախարար, սոցիալ-դեմոկրատների և «Ձախ-կանաչ շարժման» կառավարությունում [5] , ինչպես նաև Հյուսիսային Եվրոպայի երկրների հետ համագործակցության նախարարը 2009 թվականի փետրվարի 2-ից մինչև 2013 թվականի մայիսի 23-ը:

Կարծիքները և հանրային հարցումները ցույց են տվել, որ Կատրին Յակոբսդոուտիրը ունեցել է ամենաբարձր վարկանիշը բոլոր իսլանդացի քաղաքական գործիչների միջև։ Ըստ 2016 թվականի գարնան հարցումների՝ կազմել է 59.2%․[6] այդ թվերը պահպանվել են հաջորդ տարիների ընթացքում ևս։

2016 թվականի խորհրդարանական ընտրություններում իր կուսակցությունը, նրա պատմության մեջ առաջին անգամ, զբաղեցրել է երկրորդ տեղը։ Երբ առաջին տեղը զբաղեցրած պահպանողական Անկախության կուսակցության առաջնորդ Բյարնի Բենեդիկտսոնը չկարողացավ կառավարություն ձևավորել առաջին փորձով, նախագահ Գվյուդնի Յոհաննեսոնը հանձնեց դա Կատրին Յակոբսդոուտիրին: Այնուամենայնիվ, ընդդիմության կուսակցությունների միջև կոալիցիա ձևավորելու նրա փորձերը նույնպես անհաջող եղան:

Իսլանդիայի վարչապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ տարի անց՝ 2017 թվականին հերթական խորհրդարանական ընտրություններում, Ձախ-կանաչ շարժումը, չնայած նրան, որ չի հաղթել (ինչպես և կանխատեսում էին սոցիոլոգիական հարցումները), սակայն ամրապնդում է իր դիրքերը, իսկ Կատրին Յակոբսդոուտիրն առաջինն է մանդատ ստանում նախագահից՝ նոյեմբերի 2-ին կառավարություն ձևավորելու համար[7]։

Սակայն ձախակենտրոնական ցանկալի կոալիցիան (4 քաղաքական ուժերից` «Ձախ-կանաչ շարժում», «Սոցիալ-դեմոկրատական ​​դաշինք», «Ծովահեն և Առաջադիմական կուսակցություն») կրկին չկարողացավ ձևավորվել, և Կատրինը ստիպված եղավ կառավարություն ստեղծել իր քաղաքական ընդդիմախոսների հետ։ Բանակցություններն ավարտելուն պես նախագահ Գվյուդնի Յոհաննեսոնը նրան շնորհեց վարչապետի մանդատ, և 2017 թվականի նոյեմբերի 30-ից Կատրին Յակոբսդոուտիրը ղեկավարեց կառավարությունը: Նա դարձավ Իսլանդիայի երկրորդ կին-վարչապետը Յոհաննա Սիգուրդարդոտիրից հետո[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]