Սելյալանդսֆոսս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սելյալանդսֆոսս
Seljalandsfoss
Seljalandsfoss, Suðurland, Islandia, 2014-08-16, DD 201-203 HDR.JPG
Սելյալանդսֆոսս ջրվեժ
Տեսակջրվեժ
ԵրկիրԻսլանդիա
Վարչատարածքային միավորՍյուդյուրլանդ
Աշխարհագրական
տեղադրություն
Իսլանդիա Իսլանդիա
Հարաբերական
բարձրություն
65 մետր
Կոորդինատներ: 63°36′57.000000098802″ հս․ լ. 19°59′34.000000100795″ ամ. ե. / 63.61583333336077573° հս․. լ. 19.99277777780577736° ավ. ե. / 63.61583333336077573; 19.99277777780577736

Սելյալանդսֆոսս, հայտնի ջրվեժ Իսլանդիայում[1]: Սելյալանդսֆոսսը գտնվում է Իսլանդիայի հարավային մասում՝ մայրուղի 1-ի վրա, որը տանում է դեպի Տոուրսմյորկ (իսլ.՝ Þórsmörk) 249 մայրուղի: Ջրվեժն Իսլանդիայի բնական հրաշալիքներից մեկն է: Բարձրությունը կազմում է 60 մետր (197 ֆուտ) և այն Սելջալանդ գետի մի մասն է, որը առաջանում է Էյաֆյաթլայոքուլ (իսլ.՝ Eyjafjallajökull) հրաբխային սառցադաշտից: Այս ջրվեժի հետաքրքրություններից մեկն այն է, որ այցելուները կարող են քայլել նրա հետևում գտնվող քարայրով և դիտել ջրվեժը բոլոր կողմերից[2]:

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն կարելի հանդիպել «Ես ցույց կտամ քեզ» (անգլ.՝ I'll Show You) երգի պաշտոնական տեսահոլովակում, որտեղ պատկերված են հարավային Իսլանդիայի ծովալճակները և գետերը, որոնց թվում է նաև Սելյալանդսֆոսսը[3]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Iceland's Most Famous Waterfall Is Big Enough To Stand Inside, Which Is Pretty Incredible»։ The Huffington Post։ 4 June 2014։ Վերցված է 3 October 2015 
  2. http://hiticeland.com/places_and_photos_from_iceland/seljalandsfoss
  3. Hafstad Vala (3 November 2015)։ «Justin Bieber’s Video, ‘I’ll Show You’ (Iceland)»։ Iceland Review։ Վերցված է 21 November 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]