Հալդոր Լաքսնես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հալդոր Կիլյան Լաքսնեսից)
Jump to navigation Jump to search
Հալդոր Լաքսնես
իսլ.՝ Halldór Kiljan Laxness
Halldór Kiljan Laxness 1955.jpg
Ծննդյան անունիսլ.՝ Halldór Guðjónsson
Ծնվել էապրիլի 23, 1902(1902-04-23)[1][2][3][4]
ԾննդավայրՌեյկյավիկ, Իսլանդիա, Դանիա
Վախճանվել էփետրվարի 8, 1998(1998-02-08) (95 տարեկանում)
Վախճանի վայրMosfellsbær, Իսլանդիա
Մասնագիտությունլեզվաբան, վիպասան, թարգմանիչ, դրամատուրգ, բանաստեղծ, փիլիսոփա և գրող
Լեզուիսլանդերեն
ՔաղաքացիությունFlag of Iceland.svg Իսլանդիա
Ժանրերպոեմ
ՊարգևներԳրականության Նոբելյան մրցանակ[5][6]
ԱմուսինAuður Laxness
ԶավակներGuðný Halldórsdóttir
Halldór Laxness Վիքիպահեստում

Հալդոր Կիլյան Լաքսնես[7] (իսլ.՝ Halldór Kiljan Laxness), ծննդյան անունը՝ Հալդոր Գվյուդյոունսոն (իսլ.՝ Halldór Guðjónsson, ապրիլի 23, 1902(1902-04-23)[1][2][3][4], Ռեյկյավիկ, Իսլանդիա, Դանիա - փետրվարի 8, 1998(1998-02-08), Mosfellsbær, Իսլանդիա), իսլանդացի գրող, արձակագիր, դրամատուրգ։ Միակ իսլանդացին է, որ 1955 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի («իր ստեղծագործությունների հսկայական էպիկական ուժի համար, որը վերածնել է հին իսլանդական սագաների մեծ ու ինքնատիպ արվեստը»[8])։ Համաշխարհային խորհրդի գրական մրցանակի դափնեկիր է։ Կաթոլիկ է, սոցիալիստ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական վերելք է ապրել 1930-50-ականներին, այդ թվականների ակնառու գործերից են «Սալկա Վալկա» երկերգությունը (1931-1932), «Աշխարհի լույսը» քառահատորը (1937-1940), «Իսլանդական զանգակ» եռահատորը (1943-1946)։ Հակառազմական թեմայի են նվիրված Լաքսնեսի «Ատոմային բազան» (1948) և «Հերպլա։ Ասք հերոսների մասին» վեպերը (1952)։ Գրել է նաև «Վերադարձված դրախտ» (1960), «Քրիստոնեությունը սառցադաշտի ստորոտին» (1968), «Խոսք աստծո շնորհի մասին» (1972) վեպերը։ 70-ականների կեսերին Լաքսնեսը գրել է ինքնակենսագրական եռերգություն մանկության ու պատանեկության տարիների մասին` «Հարազատ տան մոտի մարգագետնում» (1975), «Ես երիտասարդ էի» (1976), «Պատմվածք յոթ իմաստունների մասին» (1978) գործերը։

Լաքսնեսը նաև հայտնի է կարճ արձակի ոլորտում, պատմվածքների հինգ ժողովածուների հեղինակ է։ Դրամատուրգիայի ասպարեզում առաջին անգամ հանդես է եկել դեռևս 1934 թվականին «Կարճ միացում» պիեսով։

Նրա մի շարք ստեղծագործություններ բեմադրվել են թատրոններում և կինոնկարների վերածվել։

ԽՍՀՄ այցելությունների մասին գրել է «Ճանապարհ դեպի Արևելք» և «Ռուսական հեքիաթ» գրքերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]