Պիկշա
Պիկշա (Հայերեն՝ Իշաձուկ անգլ.՝ haddock, լատ. Melanogrammus aeglefinus), ձողաձուկազգինների ընտանիքի ձուկ։ Մարմնի երկարությունը մոտ 70 սմ է, կենդանի զանգվածը՝ 3 կգ։ Մեջքը մուգ գույնի է, կողքերը և փորը՝ արծաթավուն։
Տարածված է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային ջրերում, հատկապես Հյուսիսային ծովում, Բարենցի ծովի հարավային մասերում։ Հատակամերձ ձուկ է, սնվում է բենթոսով, մանր փափկամորթներով, խեցգետնակերպերով, որդերով, այլ ձկների ձկնկիթով։ Սեռահասուն է դառնում կյանքի 2-3-րդ, Բարենցի ծովում՝ 5-7-րդ տարում։ Ունի արդյունագործական մեծ նշանակություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 295)։ ![]() |
|