Մերսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Մերսիա
անգլ.՝ Mercia
Մաան էHeptarchy?
Կարգավիճակպատմական պետություն և client state?
Հիմնական լեզուհին անգլերեն
Պաշտոնական լեզուներհին անգլերեն և լատիներեն
Mercian Supremacy x 4 alt.png
Հիմնադրված է527 թ.
ՆախորդKingdom of the Hwicce?
Կոորդինատներ: 52°36′ հս․ լ. 1°36′ ամ. ե. / 52.600° հս․. լ. 1.600° ավ. ե. / 52.600; 1.600

Մերսիա ( անգլ.՝ Mercia հին անգլերեն՝ Mierce) - այսպես կոչված անգլո - սաքսոնական հեպարխիայի յոթ թագավորություններից մեկը:

Գտնվում է Անգլիայի կենտրոնական արևմուտքում գտնվող Թրենթ գետի հովտում (համապատասխանում է Մեծ Բրիտանիայի ներկայիս կենտրոնական շրջաններին ( Արևմտյան Միդլենդի և Արևելյան Միդլենդ նահանգների շրջանները) Մերսիան սահմանակից էր ՝ Գվինեդդին, Փայիսին, Գվենտին, Ուեսեքսին, Սուսեքսին, Էսեքսին և Արևելյան Անգլիայում : X դարում Մերսիան ենթակա էր Ուեսեքսին:Մերսիայում փառավորվում է Սուրբ Դիումը, Մերսիայի եպիսկոպոսը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերսիան ստեղծել է արդյունավետ քաղաքականություն և քրիստոնեությունը ընդունել է ավելի ուշ, քան հեպտարխիայի մյուս թագավորությունները:Հնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ անգլերը Տեմզայից հյուսիս գտնվող հողերը բնակեցրել են VI դարում: «Մերսիա» անվանումը նշանակում է «սահմանակից ժողովուրդ»[1] - այս տեսության համաձայն ՝ թագավորությունը ծագել է բնիկ Ուելսի և անգլո-սաքսոնական զավթիչների միջև սահմանի երկայնքով:Սակայն պատմաբան Պ. Հանթեր Բլերը այլընտրանքային մեկնաբանություն է տալիս."սահման" ասելով ենթադրվում էր Նորտումբրիայի և Տրենտ գետի հովտի միջև սահմանը։

Թագավորության ամենավաղ սահմանները անհայտ են, բայց կա ընդհանուր կարծիք, որ այն սկզբնական շրջանում անվանվել է «նախնադարյան Մերսիա» և ընդգրկում էր Դերբիշիրի, Լեսթերշիրի, Նոթինգեմշիրի, Նորթհեմփթոնշիրի, Ստաֆորդշիրի և Հյուսիսային Ուորիքշիրի մեծ մասը:

Առաջին թագավորը եղել է Կրիդուսը,մոտ 584 թվականին իշխանության գալով ՝ նա կառուցեց մի ամրոց Թամուերտում, որը դարձավ Մերսիայի թագավորների նստավայրը:593 թվականին նրա որդին ՝ Պենդան, հաջորդեց իր հորը:

Պենդան և Մերսիայի գերիշխանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենդան կառավարեց 626 կամ 633 թվականից մինչև 655 թվականը:Պենդայի մասին իմանում ենք Բեդա Պատվելիի աշխատություններից նա չէր սիրում Պենդային քանի որ նա հեթանոս էր և թշնամական վերաբերմունք ուներ Նորթումբիային:Այնուամենայնիվ, Բեդեն խոստովանում է, որ Պենդան ազատորեն թույլ է տվել քրիստոնյա միսիոներներին Լինդիսֆառնից տեղափոխվել Մերսիա և չի խանգառել նրանց քարոզչությանը:633 թվականին Պենդան և իր դաշնակից Գվինեդդի Կադվլոնը հաղթեցին և սպանեցին Էդվինին, որը դարձել էր ոչ միայն նորաստեղծ Հյուսիսային Իռլանդիայի կառավարիչ, այլև Նորթումբիայի թագավոր:Երբ Հյուսիսային մեկ այլ թագավոր ՝ Օսվալդը կրկին պահանջեց հարավային տիրապետությունը, նա նույնպես պարտություն և մահ ունեցավ Պենդայի և նրա դաշնակիցների կողմից- 642-ին Մասերֆիլդ-ի ճակատամարտում:655 թ.-ին, Հյուսիսայինում տեղի ունեցած խառնաշփոթ ժամանակահատվածից հետո,նա ցանկանում է գահընկեց անել Նորթումբիայի մեկ այլ թագավորի Օսվիուին, սակայն Վինվեյդի ճակատամարտում նա պարտություն կրեց և սպանվեց:

Պարտությունը հանգեցրեց Մերսիայի իշխանության ժամանակավոր փլուզմանը:Պենդայի որդի Փեադան, որը 653-ին ընդունել էր քրիստոնեություն, իր հորը հաջողվեց որպես Մերսիայի թագավոր. բայց ճանաչեց Օսվիուի գերագույն իշխանությունը:656 թվականի գարնանը Պեադան սպանվեց, և Օսվիուն իր վրա է վերցնում ողջ Մերսիայի վերահսկողությունը։658 թվականին Մերսիայում տեղի ունեցավ ապստամբություն և հանգեցրեց Պենդայի մեկ այլ որդու ՝ Վուլֆերի,գահ բարձրանալուն որը ինքնուրույն ղեկավարեց Մերսիան (չնայած, որ նա, ըստ երևույթին, շարունակեց հարկ վճարել Նորթումբիային) մինչև իր մահը 675 թվականը:Վուլֆերին սկզբում հաջողվեց վերականգնել Մերկիայի ուժը, բայց նրա կառավարման վերջում նա լուրջ պարտություն կրեց Նորթումբիայից:Հաջորդ թագավորը ՝ Էթելրեդը, 679-ին ջախջախեց Ֆրեմի ճակատամարտում Նորթումբիային:Էթելրեդին փոխարինեց Քրեդը ՝ Վուլֆհերի որդին։Այս երկու թագավորներն էլ ավելի հայտնի են դարձել իրենց կրոնական գործունեությամբ,քան մյուսները:Այսպիսով ավարտվեց Պենդայի անմիջական սերունդների թագավորությունը:

Մերսիայի հաջորդ կարևոր թագավորը ՝ Էթբալդը, ղեկավարեց 716 թվականից մինչև 757 թվականը:Իր թագավորության առաջին մի քանի տարիների ընթացքում նա ստիպված էր հանդիպել երկու ուժեղ մրցակից թագավորների, Վիտրեդին Քենթից և Ինեյին Ուեսեքսից:Երբ Վիտրեդը մահացավ 725 թվականին, իսկ Ինեն գահից հրաժարվեց 726 թվականին Հռոմում վանական դառնալու համար, Էթելբալդը հնարավորություն ստացավ հաստատել Մերսիայի գերիշխանությունը մյուս անգլոսաքսերի վրա:Էթելբալդը ձախողվել է 752 թվականին, երբ Արևմտյան սաքսերը Կուտրեդի հրամանատարության ներքո հաղթեցին նրան, բայց նա, 757 թվականին վերականգնեց իր գերիշխանությունը Վեսսեքսի նկատմամբ ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]