Վիսբյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վիսբյու
շվեդ.՝ Visby
Զինանշան

ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Մակերես1453±0,5 հեկտար
Բնակչություն24 951 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0498
Փոստային դասիչ621 xx
Վիսբյու (Շվեդիա)##
Վիսբյու (Շվեդիա)
Վիսբյու Հանզայական քաղաք
Hanseatic Town of Visby*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Երկիր Շվեդիա
Տիպ մշակութային
Չափանիշներ iv, v
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1995  (19 նստաշրջան)
Համար 731
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Վիսբյու (շվեդ.՝ Visby), շվեդական Գոթլանդ կղզու գլխավոր քաղաքը և Գոթլանդ լենի վարչական կենտրոնը։ Ամենալավ պահպանված միջնադարյան քաղաքը Սկանդինավիայում, որը զբոսաշրջային կենտրոն է, ինչպես նաև՝ Համաշխարհային ժառանգության հուշարձան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 12–րդ դարում, սաքսոնական դուքս Հենրիխ Լևը հասկացավ, որ Լյուբեկից դեպի արևելք՝ մորթեղենով և մեղրամոմով հարուստ Նովգորոդ տանող ճանապարհը կարող են անցնել միայն Գոթլանդ կղզու և իր մետրոպոլիտ Վիսբյուի միջով։ Այն գերմանացիների համար ծառայում էր որպես ցատկահարթակ դեպի ռուսական շուկա, որտեղից, համաձայն 1161 թվականի պայմանագրի, նորեկ–եկվորները ստիպված էին խաղաղ կերպով դուրս մղել գոթլանդցիներին։

1282 թվականից մինչև 1470 թվականը քաղաքը մտնում էր Հանզայական առևտրային միության մեջ և մինչև Լյուբեկի ծաղկումը եղել է կարևորագույն կենտրոն նրա առևտրային գործունեության համար։

1361 թվականին դանիացի արքա Վալդեմար IV Ատտերդագի զորքերը նվաճել են քաղաքը։ Այնուհետև այն բազմիցս ավերվել է ծովահենների ու գերմանացիների կողմից։

Համաձայն Բրեմսեբրուսկի խաղաղության պայմանագրի (ըստ որի 1645 թվականին ավարտվեց դաջնիա–շվեդական պատերազմը) քաղաքը կրկին անցել է Շվեդիային։

1808 թվականին ռուսական զորքերը երկու ամսով պաշարել են այն։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիսբյուի քաղաքային պարիսպ

Քաղաքում պահպանվել են միջնադարյան եկեղեցիներ և 3,4 կմ երկարությամբ 12-14–րդ դարերի 44 աշտարակներով քաղաքային պարիսպ (շվեդ.՝ Ringmuren), որy, ըստ պահպանվածության աստիճանի, նմանը չունի Հյուսիսային Եվրոպայում։

20-րդ դարի սկզբին պատահաբար հայտնաբերվել են զինվորների զանգվածային գերեզմաններ (1186 մարդ երեք եղբայրական գերեզմաններում), ովքեր զոհվել են դանիա–շվեդական ճակատամարտում, որը տեղի է ունեցել 1361 թվականի հուլիսի 27–ին Վիսբյուի մոտ։ Հետագա երկարատև հնագիտական հետազոտությունների նյութերը, ինչպես նաև 14–րդ դարի կեսերին պաշտպանական զրահների եզակի համալիրների վերակառուցումը, 1939-1940 թվականներին հրատարակվել է երկհատորում, որը դարձել է միջնադարյան ռազմական հնագիտության դասական ձեռնարկ։

Ռուսական բակ

Պահպանվել է rուսական բակ (1680), որի նկուղային մասում 1971 թվականին շվեդ հնագետները գտել են 12-13–րդ դարերի ռուսական եկեղեցու հիմք[2][3]։ Տեսարժան վայրերից են նաև Վիսբյուի մայր տաճարը և Գոթլանդի հնագիտական թանգարանը։

Մշակույթ և արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդ հեղինակ Մարի Յունգստեդտը ստեղծել է ինը դետեկտիվ վեպ Գոթլանդ կղզու վեաբերյալ։ Գլխավոր հերոսը ԴՍ Անդերս Կնուտասն է, որը Վիսբյուում հիմնել է ոստիկանության շտաբ։ Վեպերում կան բազմաթիվ նկարագրական հատվածներ քաղաքի և կղզու մասին։

Հայաո Միյաձակին նշել է, որ Վիսբյու քաղաքի համար հիմնական վիզուալ ներշնչման աղբյուրը Կիկիի առաքման ծառայությունն է, այլ վայրերի տարրերով, ինչպիսին է Ստոկհոլմը[4]։

1971 թվականին Ինգմար Բերգմանը Բիբի Անդերսոնի, Մաքս ֆոն Սյուդովի և Էլլիոտ Գուլդի հետ Վիսբյուում նկարահանել է «Հպումը» (1971) (Beröringen) ֆիլմը[5]։

Վիսբյուն «Բալթիկ Կենտոն»–ի գրողների և թարգմանիչների, ինչպես նաև Վիսբյու Միջազգային կենտրոնի կոմպոզիտորների տունն է[6][7]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակը
(Աղբյուր: Statistiska centralbyrån (SCB)[8])
1960196519701975198019901995200020052010
15 01416 97319 24519 88619 83520 98621 74022 01722 23622 593

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն
Հիմնական տեսարժան վայրեր
Ընդհանուր տեսքը
Վիսբյուի նավահանգիստը


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Statistiska tätorter 2020, befolkning, landareal, befolkningstäthet per tätortStatistics Sweden, 2021.
  2. Gotlandshus till salu — med skelett i källaren! Արխիվացված 2015-07-09 Wayback Machine (շվեդ.)
  3. Se det dolda rummet i innerstan! Արխիվացված 2015-07-09 Wayback Machine (շվեդ.)
  4. Hayao Miyazaki (director) (2010 թ․ փետրվարի 3). Creating Kiki's Delivery Service (DVD) (English and Japanese). Disney Presents Studio Ghib. {{cite AV media}}: |format= requires |url= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Beröringen (1971)». www.sfi.se. Swedish Film Institute. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  6. «Welcome to Visby International Centre for Composers». VICC. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  7. «About BCWT». Baltic Center for Writers and Translators. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  8. Befolkning i tätorter 1960-2010. (շվեդ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]