Վարանգեր ֆիորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարանգեր ֆիորդ

Վարանգեր ֆիորդ, (անգլերեն Varanger fjord), ծոց Բարենցի ծովում, Եվրոպայի հյուսիսային ափին, Ռիբաչի և Վարանգեր (Նորվեգիա) թերակղզիների միջև։ Երկարությունը 120 կիլոմետր է, լայնությունը մուտքի մոտ՝ 50 կիլոմետր, խորությունը՝ մինչև 420 մետր։ Խստաշունչ ձմեռներին սառցակալում է։ Մակընթացությունը կեսօրյա է (բարձրությունը՝ մինչև 2, 2 մետր)։ Նավահանգիստներն են Վարդյոն, Վադսյոն (Նորվեգիա)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png