Սանտա Կլաուսի գյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Սանտա Կլաուսի գյուղ
Joulupukin Pajakylä
Rovaniemi pajakyla 2.jpg
Տեսակamusement park
ԵրկիրFlag of Finland.svg Ֆինլանդիա
ՎարչատարածքՌովանիեմի
Հիմնվել է1985
Կոորդինատներ: 66°33′2.000000101608″ հս․ լ. 25°53′22.000000098397″ ավ. ե. / 66.55055555558378444° հս․. լ. 25.88944444447177773° ավ. ե. / 66.55055555558378444; 25.88944444447177773
Սանտա Կլաուսի գյուղը գտնվում է Ֆինլանդիաում
Սանտա Կլաուսի գյուղ
Սանտա Կլաուսի գյուղը գտնվում է Երկիրում
Սանտա Կլաուսի գյուղ

Սանտա Կլաուսի գյուղ, զվարճանքների այգի Ֆինլանդիայում, նվիրված Ձմեռ Պապին, որին Ֆինլանդիայում անվանում են Յոուլուպուկկի (ֆին.՝ Joulupukki)։ Գտնվում է Ռովանիեմի քաղաքի մոտակայքում, Լապլանդիա նահանգում։

Ըստ ավանդույթի համարվում է, որ Սանտա Կլաուսը ծնվել է Լապլանդիայում[1]: Սանտա Կլաուսի գյուղը համարվում է Սանտա Կլաուսի բնակավայրը, այդ պատճառով այն Ֆինլանդիայում զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող վայրերից է։

Սանտա Կլաուսի գյուղը բաժանվում է մի քանի տեսարժան վայրերի. Բևեռային շրջան, Սանտա Կլաուսի հիմնական փոստային գրասենյակ, Սանտա Կլաուսի գրասենյակ և այլ վայրեր, օրինակ՝ խանութներ, ռեստորաններ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին Էլեոնորա Ռուզվելտը՝ Ֆրանկլին Դ. Ռուզվելտի կինը եղել է Սանտա Կլաուսի գյուղում։ Նա համարվում է այս վայրն այցելած առաջին զբոսաշրջիկը։ Նրա պատվին այստեղ խրճիթ է կառուցվել, որն այսօր էլ կարող ենք տեսնել։

Զբոսաշրջությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսաշրջիկների հիմնական հոսքը գալիս է Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Հնդկաստանից:

Սանտա Կլաուսի գյուղը Լապլանդիայում (Բևեռային շրջանում) համարվում է ամենահայտնի վայրը։

Տեղադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձնագնդիկներով բուրգ Սանտա Կլաուսի գյուղում

Սանտա Կլաուսի գյուղը գտնվում է Ռովանիեմիից 8 կմ դեպի հյուսիս-արևելք և 2 կմ Ռովանիեմիի միջազգային օդանավակայանից։ Սուրբ Ծննդյան ժամանակ դեպի այդ օդանավակայան չվերթների քանակն ավելանում է երեք անգամ։

Ռովանիեմի կարելի է հասնել ոչ միայն ինքնաթիռով, այլև երկաթուղային տրանսպորտով և ավտոբուսներով:

Rovaniemi pajakyla.jpg
Santa Claus' Village, 01.jpg
Սանտա Կլաուսի գյուղում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]