Զանզիբար (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանզիբար
Տեսակքաղաք և մեծ քաղաք
Երկիր Տանզանիա
ՎարչատարածքԱրևմտյան Զանզիբար
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զանզիբար

Զանզիբար (սվահիլի՝ Jiji la Zanzibar, անգլ.՝ Zanzibar City, արաբ․՝ مدينة زنجبار‎‎), քաղաք Տանզանիայում, Զանզիբար կղզու արևմտյան ափին։ Ինքնավար Զանզիբարի և նրա վարչական միավորների՝ Արևմտյան Զանզիբարի շրջանները և Զանզիբար քաղաքի շրջանների վարչական կենտրոնը[1]։

Zanzibar StoneTown

Զանզիբար քաղաքը բաղկացած է երկու հիմնական մասից՝ Սթոն թաունից (անգլ.՝ Stone town, հայերեն՝ Քարե քաղաք) և Նգամբոյից։ Երկու մասերը բաժանված են ջրային տարածքով, այժմ կոչվում է Քրիք մեծ ճանապարհ[2][3]։ Սթոն թաունը քաղաքի պատմական միջուկն է, Զանզիբարի սուլթանության նախկին մայրաքաղաքը։ Այն իր յուրահատուկ ճարտարապետության և մշակույթի շնորհիվ 2000 թվականին հռչակվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Նգամբոն շատ ավելի մեծ, ժամանակակից քաղաք է, որը զարգացել է Սթոուն Թաունի շուրջը, Զանզիբարի հեղափոխությունից հետո, մեծ բազմաբնակարան շենքերով։

Քաղաքի մեծ մասը կառուցված է արաբական տների ոճով՝ մարջանաքարից և իրենից նեղ փողոցների լաբիրինթոս էր ներկայացնում։ Տանիքներով երկհարկ և եռահարկ տները միացված են ամուր պատով բակի շուրջը, ներկված փեղկերով և վանդակաճաղերով, փորագրված դռներով՝ ձկների, լոտոսի և շղթաների խորհրդանշական պատկերներով։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը (Զանզիբար քաղաքի շրջանում (սուահիլի Մժինի («Քաղաք») կամ Jiji la Zanzibar («Զանզիբարի քաղաք»)) կազմել է 205 870 (2002), 256 543 (2008), 129 097 (2009), իսկ 2012 թվականի տվյալներով շուրջ 223 033 մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Bundesarchiv Bild 183-R07081, Sansibar, Stadt

1592 թվականին առաջին անգլիական նավակը հասավ նավահանգիստ։ 1824 թվականին Սաիդ բին Սուլթանը Օմանը Օման քաղաքը հիմնադրեց իր թագավորության մայրաքաղաք։ Քաղաքը ստրկության վայր էր, ստրուկների առևտրի համար Արևելյան Աֆրիկայի հիմնական նավահանգիստներից մեկը։ 1840-1856 թվականներին Սաիդ իբն Սուլթանի օրոք սուլթանության մայրաքաղաքներն էին Մասկատը և Օմանը։1846 թվականին կղզին ուներ 360,000 ստրուկ 450,000 բնակչի համար։ 1866 թվականին բրիտանացի հետազոտող Դեյվիդ Լիվինգսթոնը (1813–1873) մնաց Զանզիբարում՝ իր վերջին արշավախումբը դեպի Տանզանիա պատրաստելու համար։ 1892 թվականին Զանզիբարը հայտարարվեց ազատ նավահանգիստ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանզիբար քաղաքն ունի արևադարձային կլիմա, որը շատ նման է ամբողջ Ունգուջա կղզու կլիմային և մի փոքր ավելի տաք է, քան Պեմբայում։ Այս կլիման դասակարգվում է որպես Հասարակածային մուսոնային կլիմա (Կյոպպենի կլիմաների դասակարգում (անգլ.՝ Köppen climate classification): Զանզիբար քաղաքի միջին ջերմաստիճանը 26,9 °C է (80,4 °F): Միջին տարեկան տեղումները կազմում են 1,512 մմ։ Ամսական միջին ջերմաստիճանը սովորաբար տատանվում է 25.1 °C-ից 28.8 °C-ի սահմաններում (77.2 և 83.8 °F): Առավել շատ անձրևում է մարտից մայիս ընկած ժամանակահատվածում, իսկ ավելի քիչ անձրևները՝ նոյեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Ավելի չոր ամիսներն են հունվարը, փետրվարը։

Զանզիբար քաղաքի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 33.4
(92.1)
34.1
(93.4)
34.2
(93.6)
31.7
(89.1)
30.6
(87.1)
30.0
(86)
29.3
(84.7)
29.8
(85.6)
31.0
(87.8)
31.7
(89.1)
32.4
(90.3)
33.0
(91.4)
31.8
(89.2)
Միջին օրական °C (°F) 28.5
(83.3)
28.8
(83.8)
28.8
(83.8)
27.5
(81.5)
26.6
(79.9)
25.9
(78.6)
25.2
(77.4)
25.1
(77.2)
25.6
(78.1)
26.1
(79)
27.1
(80.8)
28
(82)
26.9
(80.4)
Միջին ցածր °C (°F) 23.6
(74.5)
23.6
(74.5)
23.5
(74.3)
23.4
(74.1)
22.7
(72.9)
21.8
(71.2)
21.2
(70.2)
20.5
(68.9)
20.2
(68.4)
20.6
(69.1)
21.9
(71.4)
23.1
(73.6)
22.2
(72)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 69
(2.72)
65
(2.56)
152
(5.98)
357
(14.06)
262
(10.31)
59
(2.32)
45
(1.77)
44
(1.73)
51
(2.01)
88
(3.46)
177
(6.97)
143
(5.63)
1512
(59,52)
աղբյուր: Climate-Data.org[4]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանզիբարի համալսարանը գտնվում է Տունգուում և հիմնադրվել է 2002 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tanzania: Regions, Districts, Wards, Cities and Urban Localities – Population Statistics in Maps and Charts». citypopulation.de.
  2. «An introduction to Zanzibar Town on the island of Zanzibar in Tanzania». zanzibar-travel-guide.com.
  3. Kevin Shilligton, Encyclopaedia of African History vol. 3, p. 1710
  4. «Zanzibar City». Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.