Զանզիբար (կղզի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զանզիբար (այլ կիրառումներ)
| Տեսակ | կղզի |
|---|---|
| Երկիր | |
| Վարչատարածքային միավոր | Զանզիբար |
| Երկարություն | 83 կմ |
| Լայնություն | 37 կմ |
| Մակերես | 1575 կմ² |
| Բնակչություն | 896 721 մարդ (2012) |
![]() | |
![]() | |
| 6°08′03″S 39°18′59″E / 6.1341666666667°S 39.316388888889°E | |
Զանզիբար (անգլ.՝ Zanzibar), կղզի Հնդկական օվկիանոսում, Աֆրիկայի արևելյան ափի մոտ։ Մտնում է Տանզանիայի կազմի մեջ։ Տարածությունը 1658 կմ² է, բնակչությունը՝ 420 հազար (1974 թվական)։ Բարձրությունը մինչն 120 սմ է։ Կազմված է կորալային կրաքարերից, շրջափակված՝ խութերով։ Զարգացած են կորալային երևույթները։ Կլիման հասարակածամուսոնային է, տարեկան տեղումները՝ մինչև 2000 մմ։ Զանզիբիաում կան մեխակի ծառի, կոկոսյան արմավենու պլանտացիաներ։ Գլխավոր քաղաքն ու նավահանգիստը Զանզիբարն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1528-1590 թվականները Զանզիբարը եղել է Պորտուգալիայի, ապա Օմանի տիրույթ։ 1856֊1890 թվականներին անկախ սուլթանություն էր (ներառյալ Պեմբա կղզին և ուրիշներ), իսկ 1890֊1963 թվականները՝ Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատը։
1963֊1964 թվականները անկախ պետություն էր (1964 թվականի հունվարի 12֊ից՝ հանրապետություն)։ 1964 թվականի ապրիլից Տանզանիկայի և Զանզիբարի Միացյալ Հանրապետության (1964 թվականի հոկտեմբերից՝ Տանզանիա) կազմում է։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումն ունի արաբական ծագում․ (արաբներն այստեղ բնակություն են հաստատել 8-9֊րդ դարերում)։ Նշանակում է «սևամորթական երկիր» կամ «սևամորթների երկիր»։ Կազմված է Զինգի՝ «սևամորթական, սևամորթ» և Բարր՝ «մայրցամաք, ցամաք» բառերից։
Սվահիլի լեզվով կղզին կոչվում է Ունգույա (բառացի՝ «խտաբնակ վայր»)[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զանզիբար (կղզի)» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 659)։ |


