Զանզիբար (ինքնավարություն)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զանզիբար (այլ կիրառումներ)
| |||
| Երկիր | |||
| Հիմն | Տանզանիայի օրհներգ | ||
| Կարգավիճակ | Նահանգ և վարչատարածքային միավոր | ||
| Մտնում է | Տանզանիա | ||
| Վարչկենտրոն | Զանզիբար (քաղաք) | ||
| Պաշտոնական լեզուներ | անգլերեն և սվահիլի | ||
| Բնակչություն | 1 503 569 մարդ (2012) | ||
| Տարածք | 2461 կմ² | ||
| Հիմնադրված է | ապրիլի 26, 1964 թ. | ||
| Ժամային գոտի | East Africa Time? | ||
| 5°54′S 39°18′E / 5.9°S 39.3°E | |||
Զանզիբար (սուահիլի՝ Jamhuri ya Watu wa Zanzibar, անգլ.՝ People's Republic of Zanzibar, արաբ․՝ زنجبار՝ Զանզիբարի Ժողովրդական Հանրապետություն), կիսաինքնավարություն Տանզանիայի Միացյալ Հանրապետությունում, որը ստեղծվել է նախկին Տանգանիկա և Զանզիբար գաղութների միավորման արդյունքում։ Այն ներառում է երկու հիմնական կղզիներ՝ Պեմբան և Ունգուջան։ Վարչական կենտրոնը՝ Զանզիբար քաղաք (257 հազար բնակիչ, 2003 թ.):
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարում Զանզիբարում տարածված էր ստրուկների վաճառքը Արևելյան Աֆրիկայից։ Ժամանակի ընթացքում ստրուկների առուծախը կենտրոնացած էր Օմանի արաբ վաճառականների ձեռքում։ XVI դարում Զանզիբարը դառնում է Պորտուգալիայի գաղութային ունեցվածքի մի մասը՝ Մոմբասի և Օրմուզի հետ միասին։ Զանզիբարում երկար ժամանակ պահպանվում էր սուլթանի իշխանությունը։ 1853 թվականին Օմանի սուլթաններից ամենահզորը՝ Սաիդ իբն Սուլթանը վերահսկողություն ստեղծեց աֆրիկյան ափերի մոտ և մայրաքաղաքը Մասկատից տեղափոխեց Զանզիբար։ Սուլթանի ժամանակ Զանզիբարում լայնածավալ շինարարություն էր ընթանում (կղզwu ճարտարապետական հուշարձանները ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Համաշխարհային ժառանգության ցուցակում)։ 1861 թվականին Զանզիբարի սուլթանատն առանձնացվեց Օմանից, իսկ 1890 թվականին այն դարձավ բրիտանական պրոտեկտորատ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զանզիբար (ինքնավարություն)» հոդվածին։ |
| ||||||||||||||||