Քերրի Քինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերրի Քինգ
Ursynalia 2012, Slayer, Kerry King 01.jpg
Քինգը 2012-ին համերգի ժամանակ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Kerry Ray King
Ի ծնե անուն Քերրի Ռեյ Քինգ
Ծնվել է 1964. 6. 3 (53 տարեկան)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Կալիֆոռնիա, Լոս-Անջելես
Երկիր ԱՄՆ
Ժանրեր Թռեշ-մետալ
Մասնագիտություն Կիթառահար, երգերի տեքստ գրող
Գործիքներ Ռիթմ-կիթառ, Սոլո-կիթառ
Գործունեություն 1981 –այժմ
Լեյբլ American Recordings
Անդամակցություն Slayer
Կապված Slayer
Կայք kerryfuckingking

Քերրի Ռեյ Քինգ-Ամերիկյան կիթառահար, Slayer խմբի հիմնադիր և անփոփոխ անդամ, նաև հայտնի իր անզիջող բնավորությամբ, շռայլ արտաքին տեսքով և օձերի հանդեպ սերով։

Չնայած որ Քինգ զբաղեցնում է բարձր պաշտոն ամենալավ մետալ-կիթառահարների ռեյտինգում, իր միակ մրցանակը նա ստացավ 2008 թվականին( Metal Hammer ամսագրի Golden Gods Awards մրցանակ)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերրի Քինգը ծնվել է 1964-ի հունիսի 3-ին Լոս-Անջելեսում, Կալիֆոռնիա: Նրա հայրը օդանավերի վերանորոգիչ էր, իսկ մայրը աշխատում էր ծառայող, հեռախոսային ընկերությունում։ Նա ընտանիքում ամենափոքրն էր, բացի նրանից ընտանիքում կային նաև 2 դուստրեր։ Դպրոցում, Քերրիի պնդմամբ նա գերազանցիկ էր, մի անգամ նա հաղթել է մաթեմատիկայի օլիմպիադան, բայց այն պահից, երբ բարձր դասարանում նրա տեսողության դաշտի մեջ ընկան աղջիկները, ուսուցումը անցավ հետին պլան. 12-րդ դասարանում նա ուսումնասիրում էր մաթեմատիկական անալիզ և առաջին կիսամյակում ստացավ A(ամենաբարձր գնահատականը), իսկ երկրորդում՝ E(ամենացածր գնահատականը), որից հետո որոշեց, որ ուսուցումը արդեն բավական է։

Երաժշտության հետաքրքրությունը Քինգի մոտ հայտնվեց վաղ, դպրոցական տարիներից, իր առաջին կիթառը նա ստացավ 13 տարեկանում՝ հորից նվեր, որը այդպես փորձում էր որդուն գտնել հոբբի և պաշտպանել նրան վատ շրջապատից։ Ավարտելով դպրոցը և ցակություն չունենալով շարունակել կրթությունը, Քերրրին ուզեցավ ստեղծել խումբ։ Նրա խմբի առաջին անդամը դարձավ Ջեֆֆ Հաննեմանը, հետո խմբին միացավ Դեյվ Լոմբարդոն, որին հաջորդեց Թոմ Արայան: Խումը ստացավ Slayer անվանումը։

Slayer[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ալբոմի՝ Show No Mercy-ի ձայնագրման համար ձայնագրող ընկերություն Metal Blade Records, որի հետ խումբը ստորագրել է պայմանագիր, գումար չի հատկացրել՝ ֆինանսավորման աղբյուրը դարձավ Քերրիի հայրը, որը տվեց խմբին պարտքով գումար։ Քերրին պնդում էր, որ հայրը հպարտանում էր որդու մասնագիտությամբ, բայց նա տալիս էր հորը լսել երգերը ընտրողաբար, թաքցնելով ամենադաժան երգերը, քանի որ Քինգի բառերով «Իր հայրը այնպիսի մարդ է, որ նույնիսկ ստորություն չի արել իր մոր մոտ»:

Առաջին սկավառակի թողարկումից և առաջին համերգային շրջագայությունից «Haunting The West Coast» հետո Քերրի Քինգը ժամանակավոր դուրս եկավ խմբից և գնաց Դեյվ Մասթեյնի նոր Megadeth խումբը։ Չնայած նրան, որ Մասթեյնը ուզում էր որպեսզի Քինգը ընդմիշտ մնա Megadeth-ում, Քինգը գնաց Slayer, ասելով, որ «Մեգադեթը նրանից շատ ժամանակ է տանում»:

Ուրիշ Պրոեկտներում Մասնակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Slayer-ից Քինգը նվագել է ուրիշ խմբերում և պրոեկտներում ինչպես հրավիրված կիթառահար։

Reign in Blood-ի ձայնագրման ժաամնակ խմբի պրոդյուսեր Րիկ Ռուբինը նույնպես զբաղվում էր Beastie Boys Licensed to Ill հիպ-հոպ խմբի դեբյուտային ալբոմի պրոդյուսերությամբ և առաջարկեց Քերրին կատարել կիթառային պարտիան «Fight for Your Rights» և «No Sleep till Brooklyn» երգերում։ Մասնավորապես, Րիկի պատկերացմամբ «No Sleep till Brooklyn» երգին պետք է կիթառային սոլո, և նա առաջարկեց Քինգին մի քանի հարյուր դոլարով գրել բացակայող մասը։ Սկզբում ենթադրվում էր, որ տեսահոլովակի մեջ այդ երգի համար կլինի այնպիսի տեսարան, որտեղ Քինգին բեմի վրայից դուրս է մղելու գորիլա: Սակայն երաժիշտը ասաց, «եթե ինչ որ մեկը մյուսին դուրս է մղելու, ապա դա լինելու եմ ես, գորիլային դուրս մղող» ինչպես և արվեց։

Անձնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինգը աթեիստ է և համարում է կրոնը մարդկանց համար հենարան, որոնք «շատ հիվանդ են, որպեսզի ինքնուրույն շարժվեն կյանքում»: Քերրի գրած երգերի թեմատիկան, մեծ մասամբ կոնկրետացված է սատանիզմի և օկուլտիզմի վրա, սակայն քինգը բաց ասում է, որ կյանքում չի հավաատացել ո'չ Աստծուն, և ո'չ Սատանային։ Ինչպես Քինգը ասում է վավերագրական ֆիլմում ««Մետալիստի ճանապարհորդությունը»» (2005) նա անվանում է կրոնը «Ամենամեծ ուղեղի լվացումը, ինչպես Ամերիկայում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Ես համարում եմ, որ այն շարունակական սուտ է»:

Ինչը վերաբերում է անձնական որակներին, Հենկկ Սեպպլյալյայի՝ Children Of Bodom-ի կիթառահարի բառերով, Քինգը՝ «Իսկական մետալիստ տղա է, իրոք իսիկական, նա չի փորձում ուրիշ լինել: Նա իսկապես ընկերասեր մարդ է, շատ քաղաքակիրթ, բայց պինդ է իր տեսակետի հանդեպ: Նա չի վախենում հակասել: Նա իսկական է»: