Կապովի քարանձավ
Jump to navigation
Jump to search
Կապովի քարանձավ (նաև Շուլգան-Տաշ, բաշկիրերեն՝ Шүлгәнташ), կարստային քարանձավ Ուրալի հարավում՝ Բաշկիրական Հանրապետությունում՝ Բելայա գետի աջ ափին։ Գոյացել է կրաքարերի և դոլոմիտների մեջ։ Միջանցքներն ու գրոտները տեղադրված են երկու հարկով։
Ընդհանուր երկարությունը ավելի քան 2 կմ է։ Պատերին կան մամոնտների, ռնգեղջյուրների, ձիերի ուշ պալեոլիթյան պատկերներ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»