Ասլան Մասխադով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասլան Մասխադով
չեչեներեն՝ Масхадов Іаьлин кІант Аслан
Aslan Maskhadov.jpg
Ծնվել է սեպտեմբերի 21, 1951({{padleft:1951|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:21|2|0}})
Ծննդավայր Կարագանդա, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մահացել է մարտի 8, 2005({{padleft:2005|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:8|2|0}}) (53 տարեկանում)
Մահվան վայր Չեչնիա, Ռուսաստան
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Իչկերիայի Չեչենական Հանրապետություն
Կրոն իսլամ և սուննի իսլամ
Կրթություն Mikhailovskaya Military Artillery Academy
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ President of Ichkeria
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Order "For Service to the Homeland in the Armed Forces of the USSR", 2nd class և «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան
Ստորագրություն
Signature of Aslan Maskhadov.png
Aslan Maskhadov Վիքիպահեստում

Ասլան (Հալիդ) Ալիևի Մասխադով (չեչեներեն՝ Масхадов Іаьлин кІант Аслан, սեպտեմբերի 21, 1951({{padleft:1951|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:21|2|0}}), Կարագանդա, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - մարտի 8, 2005({{padleft:2005|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:8|2|0}}), Չեչնիա, Ռուսաստան), չճանաչված Իչկերիայի Չեչենական Հանրապետության պետական և ռազմական գործիչ: 1990-ական թվականների սկզբին մասնակցել է Իչկերիայի Չեչենական Հանրապետության Զինված ուժերի ստեղծմանը և դաշնային ուժերի դեմ գործողություններում գլխավորել է զինյալներին, իսկ 1997-ից 2005 թվականներին եղել է Իչկերիայի Չեչենական Հանրապետության նախագահ: Սպանվել է 2005 թվականի մարիտ 8-ին ԱԴԾ-ի հատուկ գործողության արդյունքում[1][2]:

Հյուսիսային Օսիայի Գերագույն դատարանում Նուրփաշա Կուլաևի գործով դատավճռում, հաստատվել է նրա մասնակցությունը Բեսլանի ահաբեկչական հարձակմանը[3].

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է սեպտեմբերի 21, 1951({{padleft:1951|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:21|2|0}}), Կարագանդա, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - մարտի 8, 2005({{padleft:2005|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:8|2|0}}), Չեչնիա, Ռուսաստան, որտեղ նրա ընտանիքը տեղափոխվել էր 1944 թվականի տեղահանության արդյունքում:

1957 թվականին (այլ տվյալներով 1959 թվականին) չեչենների և իչկիրների վերաբնակեցումից հետո վերադառնում է Չեչենայի Նադտերեչնի շրջանի Զեբիր Յուրտ գյուղ: 1966 թվականին մտել է ՀԼԿԵՄ: 1968 թվականին ավարտել է Նադտերեչնի գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանը:

Ուսումը և զինվորական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին ընդունվել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարանը, որն ավարտել է 1972 թվականին: Հետագայում՝ 1972-1978 թվականներին ծառայել է Արևելյան զինվորական շրջանում[4], որը տեղակայված է Խանկայսկի շրջանի Պլատոնովկա գյուղում, Խանկա լճի ափին[5]: Զբաղեցրել է կրակային դասակի հրամանտարի, հրետանային դիվզիայի շտաբի պետի, դիվիզիայի հրամանտարի տեղակալի պաշտոններ: 1972 թվականից Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ է[6]:

1978 թվականին ընդունվել է Լենինգրադի Միխաիլովի զինվորական հրետանային ակադեմիան, որը գերազանցությամբ ավարտել է 1981 թվականին : Ըստ փաստաթղթերի ակադեմիայում նրան անվանում էին Օսլան, իսկ կուրսընկերները նրան Օլեգ էին անվանում[7]: Նշվում է, որ այդ ժամանակ նա չի պատականել իսլամին և անտարբեր չի եղել խմիչքի հանդեպ[7]:

1981 թվականին ուղարկվում է Զինված ուժերի հարավային խումբ (Հունգարիա), որտեղ հերթականությամբ զբաղեցրել է դիվիզիայի հրամանատարի, գնդի շտաբի պետի, իսկ հետո 198-րդ ինքնագնաց հրետանային գնդի 19-րդ գվարդիական տանկային դիվիզիայի հրամանատարի պաշտոնները: Ծառայակիցների վկայություններով նրա գունդը հաճախակի պարգևատրվել է շրջանի ռազմական խորհրդի փոխանցիկ դրոշով[8]:

Ծառայությունը Լիտվիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին նշանակվել է Մերձբալթյան զինվորական շրջանի 379-րդ ինքնագնաց հրետանային գնդի 107-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար (Լիտվա, ք. Վիլնյուս): Նրա գունդը Մերձբալթյան զինվորական շրջանում եղել է լավագույնը:

1989 թվականին Մասխադովի հրամանտարության տակ գտնվող զորամասը դիվիզիայում դառնում է առաջինը, իսկ 1990 թվականին ճանաչվել է լավագույնը մարտական և քաղաքական պատրաստվածության մակարդակով Մերձբալթյան զինվորական շրջանում:

1990 թվականին նշանակվել է հրետանային դիվիզիայի հրամանտար, ընտրվել է կուսակցական կոմիտեի քարտուղար և սպայական ժողովի նախագահ: 1991 թվականին գլխավորել է Վիլնյուսի կայազորի հրթիռային և հրետանային զորքերի շտաբը: Նրա զինվորները պաշտպանել են Վիլնիյուսի հեռուստակենտրոնը ՕՄՕՆ-ի հարձակումից, սակայն նրանք ուղակիորեն չեն մասնակցել գործողությանը: Ինքը Մասխադովը այս դեպքերից մի քանի օր առաջ հեռացել էր Վիլնյուսից[9]:

Պարգևատրվել է «ԽՍՀՄ Զինված ուժերում հայրենիքին ծառայության համար» II, III աստիճանի շքանշաններով[10]: Խորհրդային բանակից ազատվելու պահին նա ունեցել է գնդապետի կոչում:

Դուդաևի շտաբում[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի դեկտեմբերին Չեչնիայի և Ինգուշիայի սահմանին իրավիճակի սրումից հետո, Մասխադովը Ռուսաստանի զինված ուժերից թոշակի է անցնում և տեղափոխվում Գրոզնի, որտեղ Ջոխար Դուդաևի հրամանով նշանակվում է Չեչնիայի քաղաքացիական պաշտպանության ղեկավար, իսկ շուտով նշանակվում է Իչկերիայի Չեչենական Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:

1993—1994 թվականներին գլխավորել է հակադուդաևյան ընդդիմության դեմ մարտական գործողությունները Ուռուս-Մարտանովսկի, Նադտերեչնի, Գուդերմեսի շրջաններում: 1994 թվականի մարտին Դուդաևի հրամանով նա նշանակվում է Իչկերիայի Չեչենական Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ:

Առաջին չեչենական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Առաջին չեչենական պատերազմ

Առաջին չեչենական պատերազմի ժամանակ Մասխադովը պլանավորել և ղեկավարել է չեչենական զինված խմբավորումների մեծաթիվ խոշոր ռազմական և դիվերսիոն գործողություններ:

1994 թվականի դեկտեմբերից մինչև 1995 թվականի հունվարը Գրոզնիում գլխավորել է նախագահական նստավայրի պաշտպանությունը: Մասխադովի պլանով ռուսական տանկերին թույլ են տալիս մտնել քաղաք, որից հետո հարվածներ հասցրին այնպես, որ խփված տանկերը փակեցին նահանջի ճանապարհները, իսկ հետո տների բարձր հարկերից խփվեցին այն տանկերը, որոնք կարող էին մանևրել նեղ փողոցներում: Ըստ որոշ տվյալների նա քաղաքը լքել է այն ժամանակ, երբ այն վերածվել է ավերակների: 1995 թվականի փետրվարին Դուդաևը Մասխադովին շնորհում է դիվիզիայի գենեռալի կոչում:[11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]