Խանկա
Jump to navigation
Jump to search
![]() | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | ![]() ![]() | |
Ավազանի մակերեսը | 4190 կմ² | |
Ամենամեծ խորությունը | 10,6 մ | |
Միջին խորությունը | 4,5 մ | |
Խանկա (ռուս.՝ Ханка), լիճ Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում և Չինաստանում։ Տարածությունը 4000-4400 կմ2 է (կախված մակարդակի բարձրությունից), խորությունը՝ մինչև 10 մ։ Ափերը ճահճապատ են, ջուրը՝ քաղցրահամ, պղտոր։
Սառցակալում է նոյեմբերին, սառցազերծվում՝ ապրիլին։ Ընդունում է Լեֆու, Մո և այլ գետեր։ Խանկայից արտահոսում է Սունգաչան գետը (Ուսուրիի վտակը)։ Հարուստ է ձկներով՝ (սազան, կալուգա) և ջրային կրիաներով։ Նավարկելի է։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենթադրում են, որ անվանումը չինարեն Խինգհայ անվան աղավաղված ձևն է․ չինարեն Խինգ նշանակում է «առատություն, բարգավաճում», հայ՝ «ծով», այսինքն՝ «առատության և բարգավաճման ծով»[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խանկա լճի նկարագրություն (անգլերեն)
- Խանկա լճի նկարագրություն Archived 2012-02-12 at the Wayback Machine. (անգլերեն)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 13)։ ![]() |