Զինված ուժերի հարավային խումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Զինված ուժերի հարավային խումբ, եղել է խորհրդային զորամիավորում կազմավորված Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, առավելապես 1956 թվականի հեղափոխության ժամանակ:

Առաջին կազմավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1945 թվականի հունիսի 15-ին: Ռումինիայում և Բուլղարիայում եղած 26-րդ և 37-րդ բանակների (3-րդ ուկրաինական ռազմաճակատից), նաև Հարավսլավիա հասած զորամիավորման հիման վրա ձևավորվում է Հարավային ուժերի խմբավորումը: Նրա հրամանատարն էր Ֆյոդոր Տոլբուկինը[1]: 1946 թվականին 37-րդ բանակը վերածվել էր 10-րդի, իսկ 57-րդը` 9-րդի և նույնպես մտել էր Հարավային ուժերի խումբը[2]: 1947 թվականի հունվարին գեներալ- գնդապետ Վյաչեսլավ Ցվետաևը հրամայել է լուծարել խումբը[3]: Փարիզի խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո` 1947 թվականին, SGF-ը լուծարվում է HQ 26-րդ բանակի հետ մեկտեղ, և նրա գործառույթներն անցնում է 10-րդ մեքենայացված բանակին:

Երկրորդ կազմավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը վերստեղծվել է իր անձնակազմով 1955 թվականի սեպտեմբերին (թեև խորհրդային աղբյուրները այդ կարծիքին չեն: Նրանք ասում են, որ այն ստեղծվել է 1956 թվականի նոյեմբերի 24-ին): Նշվում է, որն այն վերստեղծվել է 1955 թվականին վերահսկելու համար Հունգարիայում եղած խորհրդային զորքերին նախկին Կենտրոնական խմբավորման լուծարվելուց հետո: Գործել են 2-րդ գվարդիական մեքենայացված Նիկոլաևյան դիվիզիան, 17-րդ գվարդիական մեքենայացված ստորաբաժանումը, երկու օդային դիվիզիա և ուրիշ զորքեր նույնպես: Լենսկին ասում էր, որ նրանց ֆունկցիան եղել է փակել սահմանը չեզոք Ավստրիայով և ապահովել կապը ԽՍՀՄ-ից զորքերի առաջխաղացման ժամանակ:

Հունգարական հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

33-րդ գվարդիական մեքենայացված դիվիզիան ստանձնել է Հունգարական հեղափոխությունը Բուդապեշտում ճնշելու գլխավոր դերը: Նրանում կար 31.500 մարդ: Խորհրդային տվյալների համաձայն` կորցրել է 14 տանկ, 9 զրահապատ մեքենա: 7 ամիս անց` 1957 թվականի մայիսի 28-ին, ԽՍՀՄ-ի և Հունգարիայի միջև պայմանագիր է ստորագրվել Հարավային ուժերի խմբում Խորհրդային զորքերի կարգավիճակի մասին:

11-րդ մեքենայացված գվարդիական և 128-րդ գվարդիական հրաձգային դիվիզիաները վերադարձել են Կարպատյան զինվորական օկրուգ և փոխարինել 21-րդ Պոլտավա տանկային գվարդիական դիվիզիային և 27-րդ Չերկաս մոտոհրաձգային բաժնին: Երկուսն էլ գտնվում էին Կարպատյան զինվորական 38-րդ բանակի հրամանատարության ներքո: 2-րդ մեքենայացված գվարդիական դիվիզիան վերակազմավորվում է որպես 19-րդ տանկային գվարդիական դիավիզիա, իսկ 17-րդ գվարդիական մեքենայացված դիվիզիան վերակազմավորվում է որպես 17-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիա: 33-րդ գվարդիական մեքենայացված գվարդիական դիվիզիան վերափոփվում է 35-րդ գվարդիական Խարկով մեքենայացված դիվիզիայի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Толбухин Фёдор Иванович»։ www.warheroes.ru։ Վերցված է 2016-02-08 
  2. Feskov et al 2013.
  3. «Цветаев Вячеслав Дмитриевич»։ www.warheroes.ru։ Վերցված է 2016-02-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]