Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խորհրդային միության կոմունիստական կուսակցության անդամ, կանոնադրության համաձայն․

Aquote1.png ԽՄԿԿ անդամ կարող է լինել Խորհրդային Միության ամեն մի քաղաքացի, որն ընդունում է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ակտիվորեն մասնակցում է կոմունիզմի կառուցմանը, աշխատում է կուսակցական կազմակերպություններից մեկում, կատարում է կուսակցության որոշումները և մուծում անդամավճար։ Aquote2.png

Կուսակցության անդամը պարտավոր է տիրապետել մարքսլենինյան ուսմունքին, պայքարել կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման համար, լինել աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի օրինակ, ուշադիր լինել մարդկանց նկատմամբ ակտիվորեն մասնակցել երկրի քաղաքային կյանքին և լինել սոցիալիստ, ինտերնացիոնալիզմի ակտիվ տարածող։ Ցուրաքանչյուր կոմունիստ իրավունք ունի ազատ և գործնական քննարկել կամ քննադատել կուսակցության քաղաքականությունը, մինչ այդ առթիվ որոշման ընդունումը։ Դրանից հետո որոշման քննարկումը կամ քննադատումը արգելվում է և դրա կատարումը պարտադիր է կուսակցության անդամի համար։ ԽՄԿԿ անդամն իրավունք ունի անձամբ մասնակցել կուսակցական ժողովներին, բյուրոների և կոմիտեների նիստերին տալ անհրաժեշտ բացատրություններ, պարզել ճշմարտությունը, հասնել հարցի ճիշտ լուծմանը, երբ քննարկվում է նրա գործունեության կամ վարքի հարցը։ Կուսակցության անդամը կարող է հարցերով, հայտարարություններով և առաջարկություններով դիմել ցանկացած կուսակցական մարմնին, ընդհուպ մինչև ԽՄԿԿ Կենտկոմ և համագումար՝ պահանջելով պատասխան ըստ էության։ Կուսակցության անդամի պարտականությունների և իրավունքների վերաբերյալ ԽՄԿԿ կանոնադրության դրույթների պահպանումը մեծ նշանակություն ունի կուսակցության շարքերի ամրության ապահովման, կոմունիստների գիտակցակնությունը, կազմակերպվածությունը և մակարդակը բարձրացնելու գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 530 CC-BY-SA-icon-80x15.png