Լենինիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լենինիզմ, Վ. Լենինի կողմից ստեղծված փիլիսոփայական, քաղաքական և սոցիալ-տնտեսական ուսմունքը մարքսիզմի զարգացման մեջ:

«Լենինիզմ» եզրույթը առաջին անգամ շրջանառվել է 1926 թվականին Ի. Ստալինի կողմից: «Լենինիզմը իմպերիալիզմի և պրոլետարական հեղափոխության դարաշրջանի մարքսիզմն է»: Լենինիզմի հետ անձնազոհություն են ցուցաբերում միմյանց դիմակայող այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են՝ տրոցկիզմը, ստալինիզմը, մաոիզմը, հոջաիզմը և բորդիգիզմը:

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր դոկտրինալ մասով լենինիզմը համապատասխանում է բոլշևիզմին, որի սկիզբը դրվել է 1903 թվականին հենց Լենինի կողմից[1]: Այդ երկու հասկացությունները հակադիր չէին ընդհուպ մինչև 1922 թվականը, այսինքն՝ մինչև այն ժամանակ, երբ Լենինը ակտիվորեն գործում էր որպես բոլշևիկների կուսակցության ղեկավար, և նրա աշխատություններով շարունակում էին զարգանալ, ըստ սահմանման, և՛ բոլշևիզմը, և՛ լենինիզմը:

«Լենինիզմ» հասկացությունը ակտիվորեն օգտագործվում էր անգամ Վ. ի. Լենինի գործերից առժամանակ հեռանալու ժամանակ: Այդ պահից ի վեր ՌԿԿ(Բ) (Ռուսաստանի կոմունիստական կուսակցություն) առաջնորդները հաճախ լենինիզմի դրույթները օգտագործում էին իրենց հրապարակային ելույթների տարբեր մակարդակներում, ընդհուպ մինչև համագումարներ և կոնգրեսներ: Այսպես, օրինակ, ՌԿԿ 12-րդ համագումարում Ի. Բուխարինը իր խոսքը սկսում է այսպես.

«Ազգային հարցի վերաբերյալ լենինիզմի էությունը մեզանում առաջին հերթին հիմնական շովինիզմի դեմ պայքարն է, որը մեր հիմնական խնդիրներից մեկն է:[2][3]»

Լենինի մահից հետո (1924 թվականի հունվար) միջազգային կոմունիստական շարժման առաջին գործիչներից մեկը, ով փորձել է լենինիզմի գիտական բանաձևը տալ, եղել է հունգարացի փիլիսոփա-մարքսիստ Գեորգի Լուկաչը: «Լենին. նրա գաղափարների փոխկապակցության ակնարկ»-ում (Վիեննա, 1924 թվական, փետրվար) Լուկաչն արդեն հարց է բարձրացնում լենինիզմի մասին՝ որպես նյութապաշտական դիալեկտիկայի զարգացման նոր փուլի: Մարքսիզմի էվոլյուցիան նկարագրելով և այն լրացնելով վերստուգված փաստերով՝ Լուկաչը ձևակերպում է հետևյալ լեմման.

«Լենինը միակն էր, ով այդ քայլը կատարեց մարքսիզմի կոնկրետացման ճանապարհով, որն այսուհետ ձեռք է բերել միանգամայն գործնական բնույթ: Սա է պատճառը, որ նա ներկայումս միակ տեսաբանն է, որն առաջ է քաշել պրոլետարիատի ազատագրական պայքարը համաշխարհային-պատմական մասշտաբով»[4]:

Մոտավորապես նույն ժամանակ «Լենինիզմի հիմունքների հեռանկարը» գրում էր Ի. Վ. Ստալինը, և 1924 թվականի մարտին այն հրատարակվում է «Լենինիզմի հիմունքների մասին» գրքույկի տեսքով[5]: Այդ դասախոսություններում Ստալինը լենինիզմի սահմանումը տվել է որպես իմպերիալիզմի և պրոլետարական հեղափոխության դարաշրջանի մարքսիզմի: Ավելի ուշ Գրիգորի Զինովևը հնչեցնում է լենինիզմի իր ըմբռնումը Կոմինտերնի միջազգային ամբիոնից V Կոնգրեսում (1924 թվականի հունիս-հուլիս):

Կուսակցության 13-րդ համագումարում (1924 թվական, մայիսի 23-31) որոշվեց լենինիզմը մտցնել հասարակական բոլոր առարկաների դասավանդման մեջ, համագումարը որոշում կայացրեց նաև ստեղծել Լենինի ինստիտուտ:

Լենինիզմ և մարքսիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վ. Ստալինի գիտական գրականության մեջ տարածված էր հետևյալ սահմանումը.

«Լենինիզմը իմպերիալիզմի և պրոլետարական հեղափոխության մարքսիզմն է»[6]:

Ըստ սահմանման՝

  1. Լենինիզմի տեսական արմատները ընկած են մարքսիզմի մեջ,
  2. Նրա գաղափարները ծնվեցվին մի դարաշրջանում, երբ կապիտալիզմի կտրուկ արագացած զարգացումն ուղեկցվում էր մեծ սոցիալական ցնցումներով, ընդհուպ մինչև նախկին կարգի հեղափոխական տապալումը,
  3. Լենիզիմը ոչ թե մարքսիզմի կրկնությունն է, այլ նրա գաղափարական զարգացումը[7]:

Փաստ է, որ հաջող սոցիալիստական հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ ամենազարգացած ինդուստրիալ տերությունում[8], ինչպես կարծում էին մարքսիզմի դասականները: Լենինիզմի և մարքսիզմի տեսական հիմքը նյութապաշտական դիալեկտիկան է, որը նշանակում է նրանց ինքնությունը ըստ էության: Աշխատելով մարքսիզմի հունով՝ Վ. Ի. Լենինը ոչ միայն օգտագործել է Մարքսի նախկինում ձևակերպած թեզիսները, այլև մարքսիզմի ուսմունքը համալրել է իր փիլիսոփայական աշխատանքներով՝ «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ»[9]: Մասնավորապես Լենինը զարգացրել է Հեգելի դիալեկտիկական մատերիալիզմի ըմբռնումը և քննադատել է էմպիրիոկրիտիցիզմը(մախիզմ), նեոկանտիանությունտ և պրագմատիզմը: Նա նաև տարանջատել է դիալեկտիկական նյութապաշտությունը մարքսիզմից դուրս զարգացող մի շարք ուսմունքներից՝ մասնավորապես սենսուալիզմից, միամիտ ռեալիզմից, ռելյատիվիզմից, ինչպես նաև գռեհիկ սոցիոլոգիզմից:

Բ. Գորևը իր «Լենինիզմի ռուսական արմատները» հոդվածում նշում է, որ Լենինը իր ողջ էությամբ յուրացրել է Մարքսի խորը հեղափոխական տեսությունը:

«Նա կիրառել է եվրոպական դասակարգային պայքարի ողջ հսկայական փորձը: Նա միաժամանակ ներծծել է ռուսական հեղափոխական շարժման հերոսական ժամանակաշրջանի բոլոր ավանդույթներն ու տրամադրությունները: Լենինիզմը հեղափոխական մարքսիզմ է, որը եվրոպականից դարձել է համաշխարհային: Լենինիզմը, ի վերջո, քայքայվող իմպերիալիզմի, սոցիալական փոթորիկների և ցնցումների դարաշրջանի մարքսիզմն է»:

Ի. Սկվորցով-Ստեպանովը ընդգծելով, որ լենինիզմը ձևավորվել է մարքսիզմի հիման վրա և հանդիսանում է նրա հետագա գաղափարական զարգացումը, գրել է.

«Լենինը, ով ապրում էր աշխարհի տնտեսական զարգացման ավելի ուշ իմպերիալիստական դարաշրջանում, որն անմիջականորեն հենվում էր սոցիալիստական հեղաշրջման վրա, ավելի խորությամբ ճանաչեց այն, մոտեցավ նրան, տվեց Մարքսի մտքերի խորը և բազմակողմանի զարգացում և նրանց գործնական հասկացողության փայլուն նմուշ: Մարքսիզմը, որը մինչև վերջ դասային պայքարի տեսություն է մշակել դրա վճռորոշ, եզրափակիչ աստիճանների վրա, դառնում է լենինիզմ»:

Այսօրվա դրությամբ լենինիզմը միաժամանակ և՛ ուսմունք է, և՛ որպես կատեգորիաների տրամաբանորեն փոխկապակցված համակարգ, և՛ մտահանգումների ամբողջություն: Լենինիզմը արտացոլում է օբյեկտիվ իրականության երևույթների միջև առկա հարաբերություններն ու կապերը:

  • Իմպերիալիզմ- կապիտալիզմի բարձրագույն և վերջին փուլը,
  • Հեղափոխությունները ամենից առաջ տեղի կունենան «թույլ օղակներում», այսինքն՝ թերզարգացած երկրներում,
  • Հեղափոխության հաղթանակի համար պետք է ստեղծվի բանվորների և գյուղացիների միություն՝ առաջինների ղեկավարությամբ,
  • Պրոլետարիատի դիկտատուրան իրականացվում է հեղափոխական Ավանգարդ կուսակցության ղեկավարությամբ:

Ստալինը լենինիզմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենինիզմի ստալինյան տեսլականի աղբյուրը «Լենինիզմի հիմունքների մասին» աշխատությունն է: Ստալինը պնդում է, որ լենինիզմը միջազգային երևույթ է, որն արմատներ ունի ողջ միջազգային զարգացման մեջ, այլ ոչ թե միայն ռուսական պատմության մեջ: Նույն աշխատանքում Ստալինը հավասարապես ներկայացրեց և՛ որպես ռուսական երևույթի, և՛ որպես համաշխարհային սոցիալ-դեմոկրատական միտումներից մեկը՝ «տարերքի առջև խոնարհվելու տեսությունը», որոնց Լենինիզմը միանգամայն դիմակայում է: Ստալինը հաստատում է, որ.

«Լենինիզմը տեսական և գործնական դպրոց է, որը արտադրում է կուսակցական և պետական աշխատողի հատուկ տեսակ՝ ստեղծելով աշխատանքի հատուկ, լենինյան ոճ:

Որոնք են այդ ոճին բնորոշ հատկանիշները: Որոնք են նրա առանձնահատկությունները: Այդ հատկանիշները երկուսն են՝

ա) ռուսական հեղափոխական և թափ

բ) ամերիկյան գործարարություն:

Լենինիզմի ոճը կուսակցական և պետական աշխատանքում բաղկացած է այդ երկու առանձնահատկություններից.[10]

Ստալինի այդ աշխատությունը հիմնականում նվիրված է հեղափոխական պայքարի տեսությանը։

Ստալինի անվիճելի վաստակը խորհրդային պատմաբանները համարում էին լենինիզմի դերի բացահայտումը որպես մարքսիզմի զարգացման հաջորդ փուլի[11]:

Որոշ պատմական գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Մեյնարդ Քեյնսը լենինիզմը բնութագրել է որպես «երկու երևույթների տարօրինակ համադրություն, որոնք եվրոպացիները մի քանի հարյուրամյակներ շարունակ կրել են իրենց հոգու տարբեր անկյուններում՝ կրոնի և բիզնեսի»: Ըստ Քեյնսի՝ «լենինիզմը պետք է ընդունվի որպես Աստվածաշունչ», ցանկացած քննադատությունից դուրս է, բայց միաժամանակ այն նման է տնտեսության հնացած դասագիրքի, չի ընթերցվում հետաքրքրությամբ և ժամանակակից աշխարհում կիրառելի չէ.[12]:

20-րդ դարավերջի պատմաբան Անատոլի Լատիշևը լենինիզմը բնութագրում է որպես «ցեղասպանություն սեփական ժողովրդի դեմ, որն իրականացնում է բոլշևիկյան կուսակցությունը»: Որպես այդ տեսակետի ապացույց՝ Ա. Լատիշևը մեջբերեց Լենինի՝ ՌԽՖՍՀ պաշտպանության խորհրդի 1920 թվականի փետրվարի 1-ի խոսքը, որը վերավերում էր Խորհրդային Ռուսաստանի բնակչության պարենային մատակարարման հարցը ռազմական կոմունիզմի չաձազանց սուղ պայմաններին. «Թող զոհեն հազարավորներ, միայն թե երկիրը փրկվի»[13]:

Լևադա կենտրոնը Ռուսաստանում կատարել է սոցհարցում հետևյալ նախադասությամբ՝ «Լենինի մասին հիշողությունը կպահպանվի պատմության մեջ, բայց ոչ ոք այլև չի գնա նրա ճանապարհով», որը պաշտպանել Է ռուսաստանցիների 29 տոկոսը, 2008 թվականին՝ յուրաքանչյուր երրորդ ռուսաստանցին (35 տոկոս), իսկ 1998 թվականին՝ բնակչության գրեթե կեսը[14]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ленин В. И. Детская болезнь «левизны» в коммунизме // Ленин В.И : Полн.собр.соч. — Т. 41. — С. 6. текст Archived 2010-08-15 at the Wayback Machine.
  2. Двенадцатый съезд Российской коммунистической партии (большевиков). Стенографический отчёт. М.: 1923. — С. 613.
  3. Ср.: Абрамович И. Л. Воспоминания и взгляды
  4. Дьёрдь Лукач. Ленин. Исследовательский очерк о взаимосвязи его идей. М.: Международные отношения. 1989.
  5. Сталин И. В. Предисловие к первому изданию сборника «Вопросы ленинизма». — Соч., т.8.
  6. Об основах ленинизма // Сталин И.В : Соч. — Т. 4.   Archived 2011-01-07 at the Wayback Machine.
  7. Ср.: Вольфсон М. Ленинизм // Малая советская энциклопедия. — 1929. — Т. 4. — С. 578.
  8. Точнее, согласно Марксу, успех социалистической революции возможен только при условии, что она происходит одновременно в наиболее развитых капиталистических странах. — См.: Философская энциклопедия. Под редакцией А.А. Ивина Марксизм-ленинизм // Философия: Энциклопедический словарь. — М.: Гардарики. — 2004.
  9. Ленин В. И. Материализм и эмпириокритицизм // Ленин В.И : Полн. собр. соч. — Т. 18. — С. 7—384.
  10. Сталин И. Об основах ленинизма
  11. Развитие диалектического материализма после В. И. Ленина (1924-1967)
  12. Джон Кейнс Впечатления о Советской Росии. Должно ли государство управлять экономикой? — М., Алгоритм, 2015. — ISBN 978-5-906798-59-6. — с. 55, 58
  13. А. Г. Латышев Рассекреченный Ленин. — 1-е. — М.: Март, 1996. — С. 84. — 336 с. — 15 000 экз. — ISBN 5-88505-011-2
  14. Каждый третий россиянин уверен, что память о Ленине сохранится в истории — Екатерина Добрынина — Российская газета

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • В.И. Ленин в современном мире. Материалы Первой ежегодной Международной научно-практической конференции. Разлив, 20 апреля 2007 года. Под редакцией доктора философских наук М.В. Попова. Санкт-Петербург: Изд-во Российской общественно-политической газеты «Народная правда» и ООО «Творческий Центр «Победа», 2007 г. // ISBN 5-221-00018-0 (ռուս.)
  • В.И. Ленин в современном мире. Материалы Второй ежегодной Международной научно-практической конференции. Разлив, 22 апреля 2008 года. Под редакцией доктора философских наук М.В. Попова. Санкт-Петербург: Издательство Российской общественно-политической газеты «Народная правда» и ООО «Творческий Центр «Победа», 2008 г. // ISBN 5-221-00019-9 (ռուս.)
  • В.И. Ленин в современном мире. Материалы Третьей ежегодной международной научно-практической конференции. Разлив,22 апреля 2009 года. Под редакцией доктора философских наук М.В. Попова. Санкт-Петербург. Изд. Фонда Рабочей Академии,2009 г // ISBN 978-5-9901849-1-6 (ռուս.)
  • В.И. Ленин в современном мире. Материалы IV ежегодной международной научно-практической конференции. Разлив,22 апреля 2010 года. Под редакцией доктора философских наук М.В. Попова. Санкт-Петербург. Изд. Фонда Рабочей Академии, 2010 г. — 102 с.// ISBN 978-5-9901849-2-3 (ռուս.)
  • В.И. Ленин в современном мире: материалы международной научно-практической конференции. Разлив, 22 апреля 2011 года / под ред. д-ра филос. наук М.В. Попова. — СПб: Изд-во Политехн. ун-та, 2011 г. // ISBN 978-5-7422-3053-3 (ռուս.)
  • Ленин в современном мире : материалы Международной научно-практической конференции. 22 апреля 2012 года, Разлив / под ред. д-ра филос. наук М.В. Попова. — СПб.: Изд-во Политехн. ун-та, 2012. // ISBN 978-5-7422-3509-5 (ռուս.)
  • Ленин в современном мире: материалы Международной научно-практической конференции. 22 апреля 2013 года, Разлив / под ред. д-ра филос. наук М.В. Попова. — СПб.: Изд-во Политехн. ун-та, 2013. // ISBN 978-5-7422-3993-7 (ռուս.)
  • В.И.Ленин в современном мире: материалы Международной научно-практической конференции. Разлив, 22 апреля 2014 года / под ред. д-ра филос. наук М.В. Попова. — СПб.: Изд-во Политехн. ун-та, 2014. // ISBN 978-5-7422-4446-2 (ռուս.)
  • В.И. Ленин в современном мире: материалы Междунар. науч.-практ. конф. Разлив, 22 апреля 2016 года / под ред. д-ра филос. наук М.В. Попова. — СПб.: Изд-во Политехн. ун-та, 2016. — 146 с. // ISBN 978-5-7422-5407-2(ռուս.)