Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ Материализм и эмпириокритицизм | |
---|---|
Ենթավերնագիր | Критические заметки об одной реакционной философии |
Հեղինակ | Վլադիմիր Լենին |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | էսսե |
Թեմա | լենինիզմ և մարքսիզմ |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Հրատարակված է | Q115468329? |
Հրատարակման տարեթիվ | մայիս 1909 |
Materialism and Empirio-criticism Վիքիպահեստում |
«Մատերիալիզմ և Էմպիրիոկրիտիցիզմ» (ռուս.՝ Материализм и эмпириокритицизм), խորհրդային առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի գլխավոր փիլիսոփայական երկը։ Գրվել է 1905-1907 թվականների հեղափոխության պարտությունից հետո, ռեակցիայի տարիներին, հրատարակվել 1909 թ.-ի մայիսին։ Երկում Լենինը մշակել է մարքսիստական կուսակցության փիլիսոփայական, տեսական հիմքերը։ Զարգացնելով մատերիալիզմի դրույթները, փորձել է տալ մատերիայի դասական սահմանումը, որը իդեալիզմի դեմ պայքարի ողջ պատմության ու բնագիտական նվաճումների ընդհանրացումը եղավ։ «Մատերիալիզմ և Էմպիրիոկրիտիցիզմ» երկում հետագա զարգացում ստացավ փիլիսոփայության հիմնական հարցը։
Լենինը, ընդգծելով մատերիայի առաջնայնությունը, պնդեց, որ կեցության ու մտածողության հակադրությունը սահմանափակվում է «հիմնական իմացաբանական հարցի» շրջանակներով, որ այդ սահմաններից դուրս «... տվյալ հակադրության հարաբերականությունն անտարակուսելի է»։ «Մատերիալիզմ և Էմպիրիոկրիտիցիզմ» երկում որակական նոր աստիճանի էր փորձում բարձրացնել մարքսիստական իմացաբանությունը։ Նա փիլիսոփայության ոլորտ փորձեց ներմուծել արտացոլման հասկացությունը, ընդգծելով, որ մատերիայի հիմքում ընկած է «զգայության նման հատկություն, արտացոլման հատկություն», նշելով հոգեկանի, գիտակցության երկրորդայնությունը, ընդգծել, որ մտածողությունը, գիտակցությունը իրականության արտացոլումն է։ Լենինը փորձեց նաև զարգացնել ճշմարտության մասին մարքսիստական ուսմունքը։
«Մատերիալիզմ և Էմպիրիոկրիտիցիզմ» երկում Լենինը համակողմանիորեն քննարկում է մատերիայի ու նրա շարժման ձևերի բազմազանության հարցը, տարածության և ժամանակի կատեգորիաները, պատճառականության սկզբունքն են։ Երկու զարգացվում է նաև պատմական մատերիալիզմը։
Հայերեն առաջին անգամ առանձին գրքով հրատարակվել է 1939 թվականին։ Առ 1981 թվականի հունվարի 1-ը հրատարակվել է ևս 5 անգամ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 288)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» հոդվածին։ |
|