Իվան Սկվորցով-Ստեպանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվան Իվանովիչ Սկվորցով- Ստեպանով
Иван Иванович Скворцов-Степанов
Skvorcov-Stepanov.jpg
ՌԽՖՍՀ առաջին ժողովրդական կոմիսար
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, պատմաբան և տնտեսագետ
Ծննդյան օր փետրվարի 24, 1870
Ծննդավայր Բոգորոդսկ, այժմ Նոգինսկ, Մոսկվայի մարզում
Վախճանի օր հոկտեմբեր 10, 1928
Վախճանի վայր Սոչի
Գերեզման Կրեմլի պատի պանթեոն
Թաղված Կրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ

Իվան Սկվորցով-Ստեպանով Իվանովիչ (ռուս.՝ Скворцов-Степанов, Иван Иванович, իսկական ազգանունը՝ Սկվորցով, գրական կեղծանունը՝ Իվան Ստեպանով, փետրվարի 24, 1870, Բոգորոդսկ, այժմ Նոգինսկ, Մոսկվայի մարզում — հոկտեմբեր 10, 1928, Սոչի), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, պատմաբան, տնտեսագետ, Կոմունիստական կուսակցության անդամ 1896 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գործարանային ծառայողի ընտանիքում։ 1890 թվականին ավարտել է Մոսկվայի ուսուցչական ինստիտուտը և աշխատել ուսուցիչ Մոսկվայում։ Հեղափոխական շարժմանը մասնակցել է 1891 թվականից։ Բազմիցս ձերբակալվել և աքսորվել է։ 1905 թվականին եղել է ՌՍԴԲԿ Մոսկվայի կոմիտեի գրական-դասախոսական խմբի անդամ։ ՌՍԴԲԿ 4-րդ համագումարի (1906) պատգամավոր։ 1907 թվականին և 1911 թվականին բոլշևիկների կողմից առաջադրվել է թեկնածու Պետական դումայի ընտրություններին։

1914-1917 թվականներին կուսակցական աշխատանքներ է կատարել Մոսկվայում։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո Մոսկվայի սովետի «Իզվեստիա» («Известия») թերթի խմբագիր, «Սոցիալ-դեմոկրատ» («Социал-демократ») թերթի խմբկոլի, ՌՍԴԲ(բ) կ Մոսկվայի կոմիտեի անդամ, Մոսկվայի քաղաքային դումայի բոլշևիկյան ֆրակցիայի նախագահ։

1917 թվականի հոկտեմբերյան օրերին Մոսկվայի ՌՀԿ-ի անդամ, խորհրդային կառավարության առաջին կազմում եղել է ֆինանսների ժողկոմ։ 1925-1927 թվականներին՝ «Իզվեստիա ՑԻԿ ՍՍՍՌ ի ՎՑԻԿ» («Известия ЦИК СССР и ВЦИК») թերթի պատասխանատու խմբագիր, 1927 թվականից՝ «Պրավդա» թերթի պատասխանատու խմբագրի տեղակալ, միաժամանակ՝ 1926 թվականից, ՀամԿ(բ) կ Կոմունիստական կուսակցության կից Վ․ Ի․ Լենինի ինստիտուտի տնօրեն։

1926-1928 թվականին «Լենինգրադսկայա պրավդա» (Ленинградская правда») թերթի պատասխանատու խմբագիր։ Ակտիվ պայքար է մղել տրոցկիզմի և «նոր օպոզիցիայի» դեմ։ Եղել է Կոմունիստական ակադեմիայի նախագահության, Սովետական մեծ հանրագիտարանի առաջին հրատարակության գլխավոր խմբագրության անդամ։ Կուսակցության 10 - 15 համագումարների պատգամավոր, X—XIII համագումարներում ընտրվել է ՌԿ(բ) կ ԿՎՀ-ի, XIV—XV-ում՝ ՀամԿ(բ) կ ԿԿ անդամ։ Ընտրվել է Համառուսաստանյան ԿԴԿ և ՍՍՀՄ ԿԳԿ անդամ։ Սկվորցով-Ստեպանովը հեղափոխական շարժումներին, քաղաքատնտեսությանը, գիտական աթեիզմի տեսությանը և այլ հարցերին նվիրված աշխատությունների հեղինակ է, Կառլ Մարքսի «Կապիտալի» ռուսական հրատարակության (1-3 հատորներ, 1920) թարգմանիչն ու խմբագիրը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мих. Горев. Безбожник-большевик (из воспоминаний об И.И.Скворцове-Степанове) // Новый мир, №11, 1928 г.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 446 CC-BY-SA-icon-80x15.png