Յանոշ Կադար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յանոշ Կադար
János Kádár
János Kádár (fototeca.iiccr.ro).jpg
ՀԺՀ պետական և քաղաքական գործիչ
 
Քաղաքացիություն՝ Flag of Austria-Hungary (1869-1918).svg Ավստրո-Հունգարիա, Flag of Hungary (1915-1918, 1919-1946).svg Հունգարիայի Թագավորություն և Flag of Hungary.svg Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
Կուսակցություն՝ Հունգարիայի կոմունիստական կուսակցություն, Հունգարիայի աշխատավորների կուսակցություն և Հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հունգարացիներ
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր մայիսի 26, 1912(1912-05-26)[1][2][3]
Ծննդավայր Ռիեկա, Խորվաթիա[4]
Վախճանի օր հուլիսի 6, 1989(1989-07-06)[1][2][3] (77 տարեկանում)
Վախճանի վայր Բուդապեշտ, Հունգարիա
Թաղված Fiumei Street Cemetery
Ի ծնե անուն հունգ.՝ Czermanik János József
Ամուսին Մարիա Տամաշկա
 
Պարգևներ

Լենինի շքանշան, Խորհրդային Միության հերոս, Կլեմենտ Գոտվալդի շքանշան, Grand Cross of the Order of Merit of Hungary, Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, Q2785258?, Խոսե Մարտի շքանշան և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան

Յանոշ Կադար (հունգ.՝ János Kádár, մինչև 1945 թ.` ազգանունը` Չերմանեկ, (Csermanek), 26 մայիսի, 1912, Ֆիումե, Ավստրո-Հունգարիա6 հուլիսի, 1989, Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի կոմունիստական գործիչ, Հունգարիայի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) գլխավոր քարտուղար (1956-1988)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941-1942 թվականներին ընտրվել է ՀԿԿ Պեշտի մարզկոմի անդամ, 1942 թվականին՝ ՀԿԿ ԿԿ-ի անդամ, 1943 թվականին՝ ՀԿԿ ԿԿ-ի քարտուղար։ 1944 թվականի ապրիլին ձերբակալվել է, նոյեմբերին՝ փախել բանտից։ 1945 թվականին, Հունգարիան՝ Նացիստական Գերմանիայի պարտությունից հետո ընտրվել Է ժամանակավոր ազգային ժողովի պատգամավոր, ՀԿԿ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ, Բուդապեշտի քաղկոմի քարտուղար (1945-1948)։ 1946-1948 թվականներին եղել է ՀԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, 1948-1950 թվականներին՝ Հունգարական աշխատավորական կուսակցության (ՀԱԿ) ԿԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, միաժամանակ՝ ներքին գործերի նախարար։ 1956 թվականին ընտրվել Է ՀԱԿ ԿԿ-ի քարտուղար, ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ։ Ընդդեմ խորհրդային օկուպացիայի 1956 թվականի Հունգարական հեղափոխության ժամանակ, սեփական պնդմամբ՝ ճարահատյալ սատարել է խորհրդային ուժերին, որոնք որոշել էին ապստամբությունը ճնշել զենքի ուժով։ 1957 թվականի հունիսից եղել է Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցության (ՀՍԲԿ) ԿԿ-ի առաջին քարտուղարը։ 1956-1958 թվականներին եղել Է Հունգարիայի հեղափոխական բանվորագյուղացիական կառավարության նախագահ, 1958-1961 թվականներին՝ պետական նախարար, 1961-1965 թվականներին՝ ՀԺՀ Նախարարների խորհրդի նախագահ։ 1965 թվականից՝ ՀԺՀ Նախագահության անդամ։

Պարգևներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 153 CC-BY-SA-icon-80x15.png