Գիտական աթեիզմ
Մարքսիզմ-լենինիզմի հետ կապված թեմաներ |
Մարքսիզմ-լենինիզմ |
---|
Գիտական աթեիզմ, աստծո և այլ գերբնական էակների, երևույթների և ուժերի գոյության խնդիրը որպես գիտական հիպոթեզ դիտող հայացքների համակարգ[1]։ Այլ կերպ ասած, դա գերբնականի (այդ թվում նաև աստծո կամ աստվածների) վերաբերյալ գիտական թերահավատությունն է։ Գիթական աթեիզմը քննադատական վերլուծության է ենթարկում կրոնը և մատերիալիստական տեսակետից ենթադրում է դրա փիլիսոփայական, բնական-գիտական և պատմական անկարողությունը։ Այն ոլորտները, որտեղ գիտական աթեիզմը ուսումնասիրում է կրոնական հայացքները, ընդգրկում են կրոնական աշխարհայացքի և գիտական պատկերացնումների անհամատեղելիությունը հիմնավորող բնական-գիտական քննադատությունը այնպիսի հարցերում, ինչպիսիք են, օրինակ, կյանքի և մարդու ծագումը, կրոնական աշխարհայացքի վարկաբեկմանը ուղղված փիլիսոփայական քննադատությունը, ինչպես նաև կրոնների որպես բնական և սոցիալական գործընթաց պարզաբանող ծագումն ու զարգացումը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տե՛ս, օրինակ, Ռիչարդ Դոքինզ // Աստծո մոլորությունը (2006) և Վիկտոր Սթենջեր // Աստված. անհաջող հիպիթեզ
- ↑ Ա. Ֆ. Օկուլով, Ռ. Գ. Բալտանով, Վ. Ի. Գարաջա, Ս. Կ. Խաչատրյան, Թ. Ս. Իսայան, Հ. Ա. Կնյազյան, Գիտական աթեիզմ (2-րդ հրատ., ուղղված և լրացված), Երևան, 1980։