Էռնստ Թելման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էռնստ Թելման
գերմ.՝ Ernst Thälmann
Ernst Thälmann 1932.jpg
Ծնվել է ապրիլի 16, 1886(1886-04-16)[1][2][3][4]
Ծննդավայր Համբուրգ, Գերմանական կայսրություն[5]
Մահացել է օգոստոսի 18, 1944(1944-08-18)[5][1][2][4] (58 տարեկանում)
Մահվան վայր Բուխենվալդ համակենտրոնացման ճամբար, Վայմար, Thuringia, Նացիստական Գերմանիա
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Flag of the German Empire.svg Գերմանական կայսրություն
Flag of Germany (3-2 aspect ratio).svg Վայմարյան Հանրապետություն
Flag of the German Reich (1935–1945).svg Նացիստական Գերմանիա
Մայրենի լեզու գերմաներեն
Կրոն աթեիզմ
Մասնագիտություն քաղաքական գործիչ, բանվոր, հեղափոխական և արհմիութենական գործիչ
Ամուսին Ռօզա Թելման
Զբաղեցրած պաշտոններ Վայմարի Հանրապետության Ռայխսթագի պատգամավոր և Member of the Hamburg Bürgerschaft
Քաղաքական կուսակցություն Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Գերմանական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Գերմանիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Երկաթե խաչ
Երեխաներ Իրմա Թելման
Ernst Thälmann Վիքիպահեստում

Էռնստ Թելման (ապրիլի 16, 1886(1886-04-16)[1][2][3][4], Համբուրգ, Գերմանական կայսրություն[5] - օգոստոսի 18, 1944(1944-08-18)[5][1][2][4], Բուխենվալդ համակենտրոնացման ճամբար, Վայմար, Thuringia, Նացիստական Գերմանիա), բանվոր, քաղաքական գործիչ, հեղափոխական, արհմիութենական գործիչ, գերմանական պրոլետարիատի առաջնորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս տաս տարեկան հասակում Թելմանը մասնակցել էր Համբուրգի բանվորների գործադուլին։ Ավելի ուշ անձամբ ապրել էր պատերազմի բոլոր սարսափներն ու դժվարությունները։ Ռազմաճակատից վերադարձած Էռնստ Թելմանն արդեն կոփված հեղափոխական էր, լի այն հավատով, որ իսկական մարդու միակ նպատակը պայքարն է։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թ. աշնանն ապստամբեց պրոլետարական Համբուրգը։ Փողոցները պատնեշող բառիկադներին ծածանվում էին ալ դրոշներ։ Երեք օր մարտնչեցին Համբուրգի բանվորները, երեք օր շարունակ բարիկադներից չհեռացավ ապստամբության ղեկավար Թելմանը։ Կապիտալիստներն ատում էին Թելմանին։ Նրանք լավ գիտեին այդ մարդու ուժը, գիտեին, որ նրա ետևից կհնան միլիոնավոր բանվորներ։ Թելմանը լինելով հասարակ ու մարդկային՝ հետաքրքրվում էր բանվորների կյանքով, նրանց ընտանիքների աշխատանքով, ապրում նրանց վշտերով և ուրախություններով։ Մի անգամ, ճանապարհային պատահարի պատճառով, Թելմանը 6 ժամ ուշացավ միտինգից։ Եվ ամբողջ 6 ժամ բանվորները սպասեցին նրան։ Զավթելով իշխանությունը՝ ֆաշիստներն շտապեցին ձերբակալել Թելմանին։ Նա բանտում էլ շարունակում էր մարտնչել և ղեկավարել կոմունիստների պայքարը։ Գործը, որին Թելմանն անմնացորդ նվիրաբերեց կյանքը, հաղթանակեց։ Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունում կառուցված էր սոցիալիստական հասարակարգ։ Տարեցտարի ամրապնդվում էր գերմանական առաջին բանվորա-գյուղացիական պետության ՍՍՀՄ-ի ու սոցիալիստական համագործակցության մյուս երկրների եղբայրական դաշինքը։ ԳԴՀ-ի՝ մանկական կոմունիստական կազմակերպության երեխաները հպարտությամբ իրենց անվանում էին թելմանականներ։

Ձերբակալում[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թ. աշխարհով մեկ տարածվեց այն լուրը,որ Գերմանիայում, ուր Հիտլերի գլխավորությամբ իշխանության գլուխ էին անցել ֆաշիստները, ձերբակալվել է գերմանական պրոլետարիատի առաջնորդ Էռնստ Թելմանը։ Այդ օրերին փողոց դուրս ելան միլիոնավոր մարդիկ՝ իրենց հետ տանելով «Ազատություն Թելմանին» մակագրությամբ պաստառներ։ Ֆաշիստները վախեցան։ Նրանք չհամարձակվեցին դատի տալ Թելմանին՝ երկյուղ կրելով, որ հեղափոխականի դատավարությունը կվերածվի ֆաշիզմի դատի։ Թելմանին առանց դատելու երկար տարիներ բանտում պահեցին։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թ. միայն, զգալով իրենց մոտալուտ կործանումը, հիտլերականները Թելմանին գաղտնի փոխադրեցին Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարը և ստորաբար, թիկունքից, սպանեցին նրան։ Թելմանի մահվան մասին նրանք հայտարարեցին ոչ անմիջապես։ Ավելի ուշ ֆաշիստները թերթերում հրապարակեցին, թե Թելմանը զոհվել է ճամբարում, անգլո-ամերիկյան ավիացիայի հարձակման ժամանակ։ Նրանք վախենում էին անգամ մեռած Թելմանից, որովհետև նա միայն գերմանական կոմունիստների առաջնորդը չէր։ Նրա անունը դարձել էր աշխարհի շատ երկրների աշխատավորների հեղափոխական պայքարի դրոշը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png