Ստեղծվել է 1930 թվականի փետրվարի 3-ին, Հոնկոնգի (Սյանգան) միավորիչ կոնֆերանսում՝ Հնդկաչինում առաջացած կոմունիստական կազմակերպությունների հիման վրա։
Կոնֆերանսի նախապատրաստման և անցկացման գործում խոշոր դեր է խաղացել Հո Շի Մինը։ 1930 թ. հոկտեմբերին Կենտկոմի առաջին պլենումում կուսակցությունը վերանվանվում է Հնդկաչինի կոմունիստական կուսակցություն (ՀՉԿԿ)։ Պլենումում ընդունվում է կուսակցության քաղաքական ծրագիրը, որոշվում «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» խնդիրներն ու այն սոցիալիստական դարձնելու ուղիները։ 1930 թ-ին ՀՉԿԿ ղեկավարությամբ Վիետնամում ծավալվում են բանվորական և գյուղացիական ելույթներ։ Նգեան և Հաթին գավառներում ստեղծվում են սովետներ։ Ելույթները շուտով ճնշվում են ֆրանսիական ուժերի կողմից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 438)։