Կաստրոիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիդել Կաստրո

Կաստրոիզմ, տեսություն և պրակտիկա, որը կապված է Ֆիդել Կաստրոյի անվան հետ։ Կաստրոիզմն առաջացել է լատինամերիկյան ավանդույթների և Կուբայական հեղափոխության փորձի հիման վրա։ Առաջին անգամ Կաստրոն հրապարակավ հանդես է եկել «Պատմությունն ինձ արդարացնելու է» ելույթով, որի ժամանակ խոսել է ազգայնականության, ժողովրդավարության և սոցիալական արդարության, բայց ոչ սոցիալիզմի մասին։

Կաստրոն Լատինական Ամերիկայում ստեղծել է զուգահեռ կոմունիստական կազմակերպությունների ցանց, որոնք կողմնորոշված էին ոչ թե դեպի Մոսկվա, այլ դեպի Հավանա[1]։

Պատմական և քաղաքական իրադարձությունների ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաստրոիզմը լենինիզմի, ստալինիզմի և մաոիզմի հետ կարելի է դասակարգել կոմունիզմի հոսանքների շարքում։ Սակայն կաստրոիզմի արմատները հեղափոխություններով և ազգային-ազատագրական պատերազմներով հագեցած լատինամերիկյան տարածաշրջանի պատմության մեջ են։

Կաստրոիզմի կարևոր բաղադրիչն է կրեոլական հեղափոխական ազգայնականությունը։ Այն սկիզբ է առել Լատինական Ամերիկայի երկրների՝ Իսպանիայից անկախանալու համար մղվող պայքարից։ Երկու հարյուրամյակի ընթացքում Լատինական Ամերիկայում չի դադարել պայքարը՝ նախ իսպանացի գաղութարարների դեմ, ապա՝ «գրինգոյի» ազդեցության դեմ, տեղի խունտաների և լատիֆունդիստների դեմ։

Կապ ստալինիզմի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած կոմունիստական հայացքներին՝ Կաստրոն դժգոհ է մնացել Իոսիֆ Ստալինի քաղաքականությունից։ Ֆիդել Կաստրոն քննադատել է ԽՍՀՄ-ին իշխանության չարաշահման, ճնշումների և անձի պաշտամունքի համար։ Միևնույն ժամանակ Կաստրոն նաև կարծում էր, որ Ստալինը մեծ ներդրում է ունեցել երկրի արդյունաբերացման և հիտլերյան նացիզմի նկատմամբ հաղթանակի գործում։

Կաստրոյի քաղաքականության հետևանքներն էկոնոմիկայի ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեփոխումների, արտաքին քաղաքականության և Ֆիդել Կաստրոյի գործունեության արդյունքում Կուբայի տնտեսությունն ունեցել է ինչպես առավելություններ, այնպես էլ թերություններ։

Ձեռքբերումներ՝

  • տուրիստական ճյուղի զարգացում,
  • շաքարի և նիկելի արտահանում,
  • էլիտային սիգարների արտադրություն,
  • բանկային ոլորտի ամրապնդում,
  • նավթային արդյունաբերության զարգացում։

Կորուստներ՝

  • ԱՄՆ-ի էմբարգոյի պատճառով բացակայում է կարևոր շուկաների և ներդրումների հասանելիությունը։
  • Արտարժույթի սուր պակասուրդ։
  • Բարդացված առևտրային սահմանափակումները խոչընդոտում են ներդրումներին։
  • Վատ ենթակառուցվածք։
  • Վառելիքի, պարարտանյութերի և պահեստամասերի դեֆիցիտ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Шестопал А. В. Лица и поколения Արխիվացված 2016-03-05 Wayback Machine // Вестник МГИМО-Университета № 6 (15), 2010. С. 283—294

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]