Գեորգի Լուկաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Լուկաչ
Lukács György.jpg
Ծնվել է ապրիլի 13, 1885({{padleft:1885|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:13|2|0}})[1][2][3]
Ծննդավայր Բուդապեշտ, Հունգարիա[4]
Մահացել է հունիսի 4, 1971({{padleft:1971|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:4|2|0}})[4][3] (86 տարեկանում)
Մահվան վայր Բուդապեշտ, Հունգարիա[4]
Քաղաքացիություն Flag of Hungary.svg Հունգարիա
Մասնագիտություն փիլիսոփա, քաղաքական գործիչ, գրող, համալսարանի պրոֆեսոր, սոցիոլոգ և գրական քննադատ
Զբաղեցրած պաշտոններ Հունգարիայի Ազգային ժողովի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
Անդամություն ԽՍՀՄ Գրողների միություն, Բեռլինի գիտությունների ակադեմիա և Հունգարիայի գիտությունների ակադեմիա
Georg Lukács Վիքիպահեստում

Գեորգի Բեռնատ Լուկաչ Սեգեդսկի կամ Դյորդ Լուկաչ (հունգ.՝ Szegedi Lukács György Bernát[5], իսկական անունը Գեորգի Բեռնատ Լյովինգեր, հունգ.՝ Löwinger György Bernát; ԽՍՀՄ տարիներին՝ Գեորգի Օսիպովիչ Լուկաչ[6], ապրիլի 13, 1885({{padleft:1885|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:13|2|0}})[1][2][3], Բուդապեշտ, Հունգարիա[4] - հունիսի 4, 1971({{padleft:1971|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:4|2|0}})[4][3], Բուդապեշտ, Հունգարիա[4]), հրեական ծագմամբ հունգարացի փիլիսոփա-նեոմարքսիստ, գրական քննադատ, արևմտյան մարքսիզմի առանցքային դեմքերից մեկը, մարքսիզմի Բուդապեշտյան դպրոցի հիմնադիր: Համարվում է նաև մարքսիստական գրականագիտության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը[7]:

Լուկաչը եղել է Հունգարիայի կոմունիստական կուսակցության անդամ (1918), ՀԿԿ ԿԿ անդամ (1919-1921թթ. և 1926-1930 թթ.), ՀԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար (1928), 1950 թ.-ից Աշխարհի համաշխարհային խորհրդի անդամ, Բուդապեշտի համալսարանի պրոֆեսոր (1946-1958 թթ.), Հունգարիայի պետդումայի պատգամավոր (1949-1951 թթ. և 1953-1957 թթ.), Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամ (1949 թ., 1948 թ. թղթակից անդամ, Հունգարական հեղափոխության ժամանակ եղել է մշակույթի նախարար, որի համար հետագայում կոմկուսից հեռացվել է (1967 թ. վերականգնվել է):

Լուկաչը ստեղծել է մարքսիստական գեղագիտության համակարգ, որը ժխտում է գեղարվեստական ինքնարտահայտման քաղաքական վերահսկողության անհրաժեշտությունը և պաշտպանում է հումանիստական սկզբունքները[8]: Շարունակել է զարգացնել ինդուստրիալ հասարակության մեջ անհատի օտարման մարքսիստական տեսությունը[8]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Լուկաչը ծնվել է 1885 թ. ապրիլի 13-ին Բուդապեշտում, հրեաների ընտանիքում։

Ծնողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկաչի հայրը, բանկիր Յոժեֆ Լյովինգերը (József Löwinger, 1891 թ.-ից Szegedi Lukács József, 1901 թ.-ին ժառանգական ազնվականի կոչում ստացելուց հետո՝ József von Lukács, 1855—1928), ծագումով եղել է սեգեդ: Ֆինանսիստի և քաղաքական ետնաբեմի գործիչի հրաշալի կարիերա է արել. 1906 թ. նա Հունգարիայում ամենախոշոր՝ Հունգարական ապառիկային բանկի տնօրեն է դարձել, 1910-ական թթ.-ին մտերիմ է եղել Սլովակիայի վարչապետ Իոզեֆ Տիսոյի (1920-ականներին Միկլոշ Հորթիի օրոք մահապատժի է դատապարտել նրա որդուն) հետ, պահպանել է իր ազդեցությունը Հունգարիայի քաղաքական և ֆինանսական կյանքում ընդհուպ մահը՝ 1928 թ.:

Մայրը, Ադել Վերթհայմերը (Wertheimer Adél, 1860—1917), ծնունդով Վիեննայից էր: Ընտանիքում խոսակցական լեզուն եղել է գերմաներենը, քանի որ Լուկաչի մայրը այդպես էլ չի յուրացրել հունգարերենը[9]: Վերտհայմերները Ավստրո-Հունգարական կայսրության ամենաունևոր հրեա ընտանիքներից մեկն են եղել[10]:

1907 թ. ընտանիքը ընդունել է Լյութերականություն[11]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքական վարժարանն ավարտելուց հետո ուսումնասիրել է փիլիսոփայություն Բուդապեշտի,Բեռլինի և Հայդելբերգի համալսարաններում: Ավարտել է Բուդապեշտի համալսարանի իրավունքի բաժինը (1902-1906 թթ., պաշտպանել է Կոլոժվարկի համալսարանում): Գրականագիտության փիլիսոփայության դոկտորի աստիճանը ստացել է Բուդապեշտի համալսարանում (1909) «Դրամայի ձևը» ատենախոսության համար: 1912 թ. մայիսից մինչև 1918 թ. ապրել է Հայդելբերգում:

Բուդապեշտի ուսումնառության ընթացքում մտերմացել է սոցիալիստական շրջանակների հետ, մասնավորապես անարխո-սինդիկալիստ Էրվին Սաբոյի հետ, որը Լուկաչին ծանոթացրել էր Ժորժ Սորելի՝ դարասկզբի բազմաթիվ ձախ և աջ շարժումների գաղափարական ոգեշնչողի ստեղծագործության հետ: 1904-1908 թթ. մասնակցել է թատերական խմբակի աշխատանքին, որի ջանքերով բեմադրվում էին մեծագույն հունգարական և արտասահմանյան մեծագույն դրամատուրգների պիեսները (այդ թվում էին Հենրիկ Իբսենի, Յուհան Ավգուստ Ստրինդբերգի, Գերհարդ Հաուպտմանի ստեղծագործությունները), որոնք ուղղված էին աշխատավորներին թատրոն ներգրավելուն: Լուկաչը խմբակում իրեն դրսևորել է որպես թարգմանիչ, ռեժիսոր և, ըստ էության, դրամատուրգ:

Գերմանական ժամանակահատվածում մտերմացել Գեորգ Զիմելի, Մաքս Վեբերի, Էռնստ Բլոխի հետ: Արդեն այն ժամանակ նա զգալի մեծություն էր համարվում. տեսակետ կա, որ նա Թոմաս Մանի «Կախարդական լեռում» հրեական ծագման կաթոլիկ ռեակցիոներ Նաֆտայի նախակերպարն է[12]: Այդ ժամանակաշրջանի Լուկաչի փաստաթղթերի մի մասը 1917 թ.-ին պահպանման են դրվել Գերմանական բանկում և միայն 1973 թ.-ին անսպասելիորեն հայտնաբերվել են[13]:

Կոմկուսի անդամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղափոխական Գեորգի Լուկաչ, 1919 թ.

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Լուկաչը Վիբերի խմբակից դուրս գալով ինտերնացիոնալիստական դիրքորոշում վերցրեց: Նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել Ռուսաստանի Հոկտեմբերյան հեղափոխությունը: 1918 թ. Բել Կունի ազդեցությամբ Հունգարիայի կոմունիստական կուսակցությանն է անդամագրվել: 1919 թ. Հունգարական Խորհրդային հանրապետության Լուսավորության ժողկոմի պաշտոնակատար, տեղակալ, հունգարական կարմիր բանակի կոմիսար էր[14]:

Հանրապետության անկումից հետո արտագաղթել է Վիեննա, որտեղ ապրել է 1919—1929 թթ.: Մասնակցել է Հունգարիայի կոմունիստական կուսակցության ընդհատակյա գործունեությանը: ՀԿԿ ԿԿ անդամ է եղել 1919-1921թթ. և 1926-1930 թթ.: 1928 թ.-ին ընտրվել է ՀԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար, սակայն շուտով Կոմինտերնի գործադիր կոմիտեի կողմից ազատվել է այդ պաշտոնից աջ հայացքների համար[15]:

Գործունեությունը Մոսկվայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1929-1945 թթ. ապրել է Մոսկվայում: Այդ ընթացքում, 1931-1933 թթ. եղել է Գերմանիայում: Դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: 1941 թ. ամռանը ձերբակալվել և բանտարկվել է[16][17]:

1942 թ. ձմռանը ԽՍՀՄ ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում պաշտպանել է «Երիտասարդ Հեգելը» դոկտորական ատենախոսությունը: Համագործակցել է Կոմունիստական ակադեմիայի և «Գրական քննադատ» ամսագրի հետ: Միխայիլ Լիֆշիցը պնդել է, որ այդ տարիներին մեծ ազդեցություն է ունեցել Լուկաչի հայացքների էվոլյուցիայի վրա[18]:

Այդ տարիներին Լուկաչը իր գրածները ամփոփել է «Литературные теории XIX века и марксизм» (1937) ժողովածուում, նաև գրել է «К истории реализма» (1939), «Исторический роман», «Гёте и его эпоха», «Молодой Гегель» և այլն:

Հունգարիա վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թ. փիլիսոփայական գիտությունների դոկտոր Լուկաչը վերադառնում է Հունգարիա: 1950 թ.-ից Աշխարհի համաշխարհային խորհրդի (Всемирный совет мира) անդամ է եղել, 1946-1958 թթ. Բուդապեշտի համալսարանի պրոֆեսոր, 1949-1951 թթ. և 1953-1957 թթ. ՀԺՀ պետդումայի պատգամավոր, Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամ (1949 թ., 1948 թ. թղթակից անդամ):

1956 թ. Հունգարական հեղափոխության ժամանակ Իմրե Նաձի (LFE: [ˈnɒɟ ˈimrɛ], Имре Надь) կառավարությունում եղել է մշակույթի նախարար, որի համար հետագայում կոմկուսից հեռացվել է (1967 թ. վերականգնվել է): 1956 թ. նոյեմբերի 1-7 Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցություն՝ ВСРП ժամանակավոր կառավարության անդամ: Հեղափոխության ճնշումից հետո թաքնվել է Հարավսլավիայի հյուպատոսարանում: Խաբեությամբ դուրս է բերվել և ուղարկվել Ռումինիա, որտեղից կրկին Հունգարիա է վերադարձել 1957 թ.-ին:

1950-ական թթ.-ին Լուկաչը շարունակել է աշխատել մարքսիստական Էսթետիկայի ոլորտում, որը համակարգված շարադրել է «Էսթետիկականի առանձնահատկությունը» (1963) գրքում: Առաջին երկու հատորում ներկայացված է արվեստում ռեալիզմի սկզբունքների վերլուծությունը ելնելով արտացոլման տեսության դիրքորոշումից: Այդ հայացքները քննադատել են Ֆրանկֆուրտյան դպրոցը, Ռոժե Գարոդին և այլք[19]:

1960-ականների սկզբում Լուկաչը բարձր գնահատական է տվել Ալեքսանդր Սոլժենիցինին, որպես «ստալինիզմի բաստիոնները փլուզող» ստեղծագործությունների հեղինակ[20]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թ.-ին ամուսնացել է ռուս ուսանողուհի Ելենա Անդրեևնա Գրաբենկոյի հետ, որը նախկինում եղել է էսեռ: Չորս տարի անց ամուսնալուծվել է.

Aquote1.png Ռուս ահաբեկչի հետ երջանկությունը երկար չտևեց: Ելենան շուտով սիրավեպ ունեցավ հոգեկան հիվանդ երաժշտի հետ, առաջացնելով եռանկյունի[21]: Aquote2.png

1919 թ. ամուսնացել է Գերթրուդ Բորտշտիբերի հետ (Jánossyné Bortstieber Gertrúd, մահացել է 1963 թ.), որի հետ ապրել է քառասուն տարուց ավելի:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տապանաքար

Լուկաչը մահացել է Բուդապեշտում 1971 թ. հունիսի 4-ին[22] մի քանի ամիս տևած թոքերի քաղցկեղի տառապանքներից հետո[23]:

Բուդապեշտյան դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Լուկաչն իր կյանքի մայրամուտին բազմաթիվ աշակերտներ է ունեցել, որոնք երբեմն միավորվում են «Բուդապեշտյան դպրոց» ընդհանուր տերմինի տակ (Ագնեշ Խելեր, Ձիորձ Մարկուշ, Ֆերենց Ֆեխեր, Միխայիլ Վարգա), և նրանք շարումակում էին ուսուցչի փիլիսոփայական որոնումները ոչ օրթոդոքսալ մարքսիզմի հունով, սակայն Լուկաչի մահից հետո Բուդապեշտյան դպրոցի բոլոր հիմնական ներկայացուցիչները հրաժարվեցին ոչ միայն նրանից, այլև մարքսիստական գաղափարներից առհասարակ:

Հունգարական հեղափոխության ժամանակ այդ դպրոցի անդամները հեղափոխության ձախ թևի կողմնակիցներ էին, քննադատում էին ստալինիզմը և խորհրդային զորքերի ներխուժումը Հունգարիա: Հեղափոխության ճնշումից հետո նրանք ռեպրեսիաների ենթարկվեցին: Նրանց մեծ մասը զրկված լինելով Հունգարիայում դասավանդելուց, գաղթեցին Արևմտյան երկրներ, Ավստրիա, որտեղ վերջնականապես գրավեցին սոցիալ-լիբերալիստական (լիբերալիզմ) դիրքորոշում: Ագնեշ Խելերը, որը ձախ հայացքներին նվիրված մնաց ավելի երկար, քան մյուսները, վերջին տասնամյակում հակվեց նեոլիբերալիզմին և նեոկոնսերվատիզմին[24]: Սակայն 1956 թ.-ի ապստամբության ճնշումից հետո Մեծ Բրիտանիա գաղթած Լուկաչի աշակերտներ Իշտվան Մեսառոշը և Միկլոշ Կրաշոն մնացին ձախ արմատական մարքսիստներ:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թ. Հայդելբերգյան գերմանական բանկի ծառայողներից մեկը նկատեց Ֆրից Ռադացի փոքրիկ գրքույկը, որը Համբուրգում էր լույս տեսել (1972) և նվիրված էր Գեորգ Լուկաչին: Բանկի ծառայողի գլխում հանկարծ մի միտք ծագեց. ստուգել արդյոք Ռադացի գրքի հերոսը և բանկի անձնակազմի համար անծանոթ հաճախորդը այն նույն Ֆոն Լուկաչը չէ՞, որ կես դարից ավելի առաջ, 1917 թ. նոյեմբերի 7-ին Գերմանական բանկում խոշոր ճամպրուկ էր պահպանման դրել և առ այդ օրը չէր պահանջել: Համեմատելով երկու Լուկաչների կենսագրական տվյալները, Հայդելբերգի Գերմանական բանկի համապատասխան ծառայությունները եկան միանշանակ եզրահանգման, որ դա միևնույն մարդն է: Մեկ ու կես տարի առաջ մահացած մարդու մասին այս ինֆորմացիան մեծ սենսացիա եղավ ԶԼՄ-րի համար: Ճամպրուկը ամփոփում էր իր մեջ արժեքավոր աղբյուրներ, որոնք Լուկաչի 1902—1917 թթ. կենսագրության և ստեղծագործական կյանքի վրա նոր լույս սփռեցին. 1600 նամակներ, նոթատետրեր, օրագրեր և ձեռագիր ստեղծագործություններ, որոնք փիլիսոփայի կողմից անավարտ էին մնացել[13]:

Մարքսի և Էնգեսի ինստիտուտի Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի[25] կուսակցական բջիջի քարտուղար Ֆ. Ֆ. Կոզլովը 1931 թ. մարտի 5-ի նիստին այսպես է արտահայտվել Լուկաչի մասին.

Aquote1.png Այստեղ հայտնվել է վերջերս: Դեգերել է մեկ այս մեկ այլ կաբինետներում: Երկար ժամանակ անգործ է եղել: Ընդհանրապես նա փիլիսոփա է, բայց Դեբորինը նրան փիլիսոփա չի համարում. նրան փիլիսոփայության կաբինետ չենք կարող տեղավորել: Աշխատեցինք «Պատմության փիլիսոփայության կաբինետ» ստեղծել, վերջապես Լուկաչը հանգրվանեց Մարքսի կաբինետում, որի վարիչը Ռյազանովն: Քաղաքական դիրքորոշումը հակված է աջին <…> Որպես փիլիսոփա հայտնի уклонист է (!)»[21]: Aquote2.png


Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոգին և ձևերը (Душа и формы (1910))
  • Ժամանակակից դրամայի զարգացման պատմություն (История развития современной драмы (1912))
  • Վեպի տեսություն (Теория романа (1920))
  • Պատնությունը և դասակարգային գիտակցությունը (История и классовое сознание (1923)), որտեղ «կարևորել է ամբողջականության մասին թեզիսը: Պնդել է, որ բուրժուական մտածողության նկատմամբ մարքսիզմի կարևոր տարբերությունը նրանում չէ, որ պատմական գործընթացը բացատրելու համար գլխավոր դերը տրվում է տնտեսականին... Ամենակարևորը ամբողջականության կատեգորիան է: Նրանում է մեթոդի էությունը, նրա հեղափոխական սկիզբը»[26][27]:
  • Լենին. նրա գաղափարների փոխկապակցության ակնարկ (Ленин: очерк взаимосвязи его идей (1924))
  • 19-րդ դարի գրականության տեսությունը և մարքսիզմը (Литературные теории XIX века и марксизм (1937))
  • Ռեալիզմի տեսության մոտ (К истории реализма (1939))
  • Պատմական վեպ (Исторический роман)
  • Գյոթեն և նրա դարը (Гёте и его эпоха)
  • Երիտասարդ Հեգել (Молодой Гегель)
  • Էսթետիկականի առանձնահատկությունը (Специфика эстетического (1963))
  • Գիտակցության փլուզում (Разрушение разума (1954))

Ռուսերեն գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկաչի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • / Տ. Ի. Օյզերմանը Լուկաչին անվանել է Հեգելի փիլիսոփայության հետազոտող[28]
  • Ս. Ք. Ժիժեկ Լուկաչը լենինիզմի փիլիսոփա[29]
  • Ա. Ն.Դմիտրիևը Լուկաչի մասին գրել է աշխատություն. Մարքսիզմ առանց պրոլետարիատի: Գեորգ Լուկաչը և վաղ Ֆրանկֆուրտյան դպրոցը (1920-1930-ական թթ.)[30]
  • Ս. Զեմլյանոյը գրել է «Երիտասարդ Լուկաչի հոգևոր որոնումները»[31]
  • Ս. Պ. Պոցելուև, «История и классовое сознание» Д. Лукача: теория «овеществления» и романтический антикапитализм. // Вопросы философии.1993 № 4. - Դ. Լուկաչի "պատմությունը և դասակարգային գիտակցությունը". "հասարակականացման" տեսություն և ռոմանտիկական հակակապիտալիզմ
  • Շ. Իշիցուկա, - Լուկաչի և Հուսեյրլի բնության ըմբռնումը[32]

Լուկաչ - բազում փիլիսոփայական բառեր և հոլովույթներ, բայց չի վերահսկում հիմնական միտքը, որը հեռանում է աստված գիտե, թե ուր և պահվում է միայն ընդհանուր տեղերում, հաճախ «դիամատի մասին հիշատակումներով» (Միխայիլ Լիֆշից)[33]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 SNAC
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Лукач Дьёрдь // Большая советская энциклопедия Алферов Жорес: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Տարբեր աղբյուրներում, հատկապես արևմտյան թարգմանվում է գերմաներենի նման Գեորգ Լուկաչ ֆոն Սեգեդին գերմաներեն 
  6. ԽՍՀՄ ԳԱ Փիլիսոփայության ինստիտուտի հիմնական և պայմանագրային աշխատակիցների միասնական ժողովի նիստի արձանագրություններից (1937 թ. մայիսի 17)
  7. Ա А. С. Стикалин. Дьердь Лукач-мыслитель и политик. М., 2001. էջ 16.
  8. 8,0 8,1 Gyorgy Lukacs | Hungarian philosopher | Britannica.com
  9. Judith Marcus и Zoltán Tarr.
  10. The «Lukács Effect» in Twentieth-Century Hungarian Literature and Film
  11. Georg Lukács sobre la cuestión judía
  12. Лукач возвращается. Независимая газета (19 февраля 2004). Проверено 13 августа 2010. [1]
  13. 13,0 13,1 Победоносное поражение. Ненаписанная книга Георга Лукача о Достоевском
  14. Б. Н. Бессонов, И. С. Нарский. Дьердь Лукач. М., Мысль, 1989. С. 9.
  15. Michael Löwy.
  16. «Լուկաչին քննող НКГБ սերժանտ Պուգաչովին զարմացրել է 1918 թ.-ին Հունգարիայի կոմկուսին անդամագրվելու փաստը, երբ նրա «Большевизм как моральная проблема» հոդվածը բուրժուական ամսագրում հրատարակվելուց մեկ շաբաթ էր անցել, որտեղ նա, ըստ հարցաքննության ժամանակ իր անձնական ձևակերպման, կտրականապես հերքել էր բռնությունն ընդհանրապես, այդպիսով օբյեկտիվորեն հերքելով պրոլետարիատի բռնի իշխանության գալը»
  17. НКГБ քննիչները, որոնք հարցաքննում էին Լուկաչին բացատրում էին նրան. «Իզուր եք Ձեզ կոմունիստի, մարքսիստի տեղ ուզում ներկայացնել: Տեսականում դուք իդեալիստ եք եղել, իսկ գործնականում՝ օպորտունիստ, ֆրակցիոներ: Պարզապես օտարերկրյա հետախուզական ծառայող՝ լրտես եք եղել
  18. «Կարելի է ասել, որ ես եմ փչացրել Լուկաչին, բայց որ «պատմության և դասակարգային գիտակցության գաղափարներից» և այլնից նրա հրաժարվելը մեր ծանոթության հետ էր կապված, որ 1930-ականներին Լուկաչն ուրիշ էր, հնարավոր չէ հերքել»: Մեջբերումը Մ. Լիֆշից, «Что такое классика?» Մ., 2004.
  19. https://www.google.com/search?tbm=bks&q=%22Лукача+за+его+признание+и+развитие+им+теории+отражения%22
  20. Р.
  21. 21,0 21,1 Сергей Земляной. www.russ.ru Советский период в биографии Дердя Лукача
  22. Georg Lukacs (person)@Everything2.com
  23. Internationale Georg-Lukács-Gesellschaft e.
  24. Tormey, Simon (1998) From "Rational Utopia" to "Will-to-Utopia".
  25. Կուսակցական կարգապահության, բանվորների և ծառայողների ստուգման և մաքրման համար պատասխանատվություն կրող հանձնաժողով-ЦКК ВКП(б)
  26. ВОЗВРАЩЕНИЕ
  27. Георг Лукач История и классовое сознание. Исследования по марксистской диалектике
  28. Вопросы философии. № 11. 1985. փիլիսոփայության Հարցեր. Թիվ 11. 1985.
  29. История и классовое сознание. Исследования по марксистской диалектике. М.: Логос-Альтера, 2003. - Պատմությունը և դասակարգային գիտակցությունը։ Մարքսիստական դիալեկտիկայի հետազոտություններ
  30. Марксизм без пролетариата: Георг Лукач и ранняя Франкфуртская школа (1920—1930-е гг.), հատվածներ, СПб.; М.: Издательство Европейского университета в Санкт-Петербурге; Летний сад, 2004. — 528 c. — (Труды факультета политических наук и социологии; Вып. 10.)
  31. Духовные искания молодого Лукача Լոգոս. — 2006. — Թիվ 1. — էջ 109-115
  32. Понятие природы у Лукача и Гуссерля. Перевод В. В. Бибихина. // Философия и человек. М., 1993. մաս II. էջ 224-227.Թարգմանիչ Վ. Վ. Բիբիխին
  33. Лукач

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]