Հունգարիայի աշխատավորների կուսակցություն
Հունգարիայի աշխատավորների կուսակցություն | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հունգարիա |
Առաջնորդ | Մատյաշ Ռակոշի, Ernő Gerő? և Յանոշ Կադար |
Հիմնադրված | հունիսի 14, 1948 |
Լուծարված | հոկտեմբերի 31, 1956 |
Գաղափարախոսություն | կոմունիզմ և մարքսիզմ-լենինիզմ |
Շտաբ | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Միջազգային պատկանելություն | Կոմինֆորմ |
Նախորդ | Հունգարիայի կոմունիստական կուսակցություն |
Հաջորդ | Հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն |
Hungarian Working People's Party Վիքիպահեստում |
Հունգարիայի աշխատավորների կուսակցություն (հունգ.՝ Magyar Dolgozók Pártja, MDP), 1948-1956 թվականներին իշխող կոմունիստական կուսակցություն Հունգարիայում։ Ստեղծվել է Հունգարիայի Կոմունիստական կուսակցության (MKP) և Հունգարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների միավորմամբ[1]։
1956 թվականի նոյեմբերին Հունգարիայի աշխատավորների կուսակցությունը վերակազմվել և անվանվել է ՀՍԲԿ։ Հանդես է եկել «սոցիալիստական շինարարության հետագա ծավալման» նախաձեռնությամբ։ ՀՍԲԿ VII համագումարը (1959 թվականի նոյեմբեր–դեկտեմբեր) հաստատել է երկրի տնտեսության զարգացման 2-րդ հնգամյա (1961–1965) պլանի նախապատրաստման դիրեկտիվները, որոշ փոփոխություններ մտցրել կուսակցության կանոնադրության մեջ։ Կուսակցության VIII համագումարը (1962 թվականի նոյեմբեր) պնդում էր, որ երկրում ավարտվել է «սոցիալիստական հասարակարգի հիմքերի ստեղծումը», քաղաքում և գյուղում ձևավորվել են միասնական սոցիալիստական արտադրահարաբերություններ։ ՀՍԲԿ X համագումարը (1970 թվականի նոյեմբերի 23–28) հավաստել է կուսակցության գլխավոր գծի անխախտությունը, խնդիր դրել «ավելի բարձր մակարդակով շարունակել սոցիալիստական հասարակարգի լիակատար կառուցման կուրսը», մի շարք փոփոխություններ մտցրել կուսակցության կանոնադրության մեջ։ ՀՍԲԿ XI համագումարը (1975 թվականի մարտի 17–22) ընդունել է ծրագրային հայտարարություն, որտեղ ձևակերպված են եղել այսպես կոչված սոցիալիստական հասարակարգի առաջիկա 15–20 տարիների խնդիրները։
Կուսակցության բարձրագույն մարմինը եղել է համագումարը, որն ընտրում էր ԿԿ և ԿՎՀ։ ԿԿ-ն իր հերթին ընտրում էր քաղբյուրո և քարտուղարություն։
ՀՍԲԿ կենտրոնական օրգանն է եղել «Նեպսաբադշագ» («Nepszabadsag») թերթը, տեսական և հասարակական քաղաքական օրգանը՝ «Տարշադալմի սեմլե» («Tarsadalmi Szemle») ամսագիրը։
Ներկայացուցիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արպադ Սակաշիչ (1948, հուլիսի 12 - 1950, ապրիլ)
Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար
- Մատյաշ Ռակոշի (1948, հունիսի 12 - 28 июня 1953, հունիսի 28)
Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար
- Մատյաշ Ռակոշի (1953, հունիսի 28 - 1956, հուլիսի 21)
- Էրնյո Գերե (1956 թվականի հունիսի 21- հոկտեմբերի 25)
- Յանոշ Կադար (1956 թվականի հոկտեմբերի 25 - 30)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Neubauer, John, and Borbála Zsuzsanna Török. The Exile and Return of Writers from East-Central Europe: A Compendium. New York: Walter de Gruyter, 2009. p. 140
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունգարիայի աշխատավորների կուսակցություն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 667)։ |