Կարագանդայի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Կարագանդայի մարզ
Қарағанды облысы

Զինանշան
Coat of Arms of Karagandy Province.svg
Каркаралы, Karkaraly National Park, Kazakhstan.jpg
Երկիր Ղազախստան Ղազախստան
Կարգավիճակ մարզ
Մտնում է Ղազախստան, Ղազախական ԽՍՀ և Kazak Autonomous Socialist Soviet Republic
Վարչկենտրոն Կարագանդա
Աքիմ Բաուրժան Աբդիշև
Բնակչություն (2012)
1 358 064[1] (8,6 % %, 5֊րդ տեղ)
Խտություն 3,17 ( 15֊րդ տեղ)
Տարածք 427 982 կմ² (15.7 % %, 1֊ին տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ
 - Միջին բարձրություն

 1500 մ
 500 մ
Kar obl.svg
Սահմանում է Կոստանայ շրջան, Աքմոլայի մարզ, Pavlodar Province, East Kazakhstan Region, Ալմաթի շրջան, Jambyl Province, Հարավ-Ղազախստանյան մարզ, Կզըլ-Օրդայի մարզ և Aktobe Region
ISO 3166-2 կոդ KZ-KAR
Հեռախոսային կոդ +7 (721)
Փոստային ինդեքսներ 100000
Ավտոմոբիլային կոդ M,К,09
Կոորդինատներ: 48°0′ հս․ լ. 71°0′ ավ. ե. / 48.000° հս․. լ. 71.000° ավ. ե. / 48.000; 71.000
http://www.karaganda-region.kz/

Կարագանդայի մարզ (ղազ.՝ Қарағанды облысы), մարզ Ղազախստանում։ Կազմվել է 1932 թվականի մարտի 10-ին։ Տարածությունը 85, 6 հազար կմ քառակուսի է, բնակչությունը՝ 1253 հազար։ Բաժանվում է 9 վարչական շրջանի, ունի 6 քաղաք, 16 քտա։ Կենտրոնը՝ Կարագանդա։ 1958 թվականին պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Գտնվում է Ղազախական մանրաբլուրի սահմաններում, որտեղ առանձին զանգվածներով աչքի են ընկնում Կարկարալի (Կոմսոմոլի լեռնագագաթով, 1403 մ), Կենտ (1469 մ), Կու (1366 մ), Կոշչուբայ (1559 մ), Կարակուիս (1327 մ) և այլ մնացորդային լեռները։ Մարզի տարածքը հյուսիսում և հյուսիս-արևմուտքում աստիճանաբար ցածրանում Է։ Արևմտյան մասը մանրաբլրային ռելիեֆ ունեցող հարթավայր Է։

Օգտակար հանածոներից կան ածուխ, երկաթ, կապար, ցինկ, հրակայուն կավ, կրաքար և այլն։ Կլիման խիստ ցամաքային Է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -15 °C-ից -17 °C Է, հուլիսինը՝ 19 °C-ից - 21 °C։ Տեղումները հարթավայրերում 250-300 մմ են, բարձրադիր մասերում՝ 350-400 մմ։ Վեգետացիոն շրջանը 105-115 օր Է։

Խոշոր գետը Նուրան Է։

Կարագանդայի մարզի հյուսիսում գերակշռում են կարբոնատային սևահողերը, կենտրոնական գոտում՝ մուգ շագանակագույն հողերը։ Բնորոշ Է խոտաթփուտային, լեռներում՝ անտառային բուսականությունը։

Կենդանիներից կան վայրի ոչխար, կզաքիս, այծյամ, գայլ, աղվես, մշկամուկ, գորշուկ, թռչուններից՝ կռունկ, արոս, տափաստանային արծիվ և այլն։

Հիմնական բնակիչները ղազախներն են, բնակվում են նաև՝ ռուսներ, ուկրաինացիներ, թաթարներ, բելոռուսներ և այլք։ Միջին խտությունը 1 քառակուսի մետրի վրա 14, 7 մարդ Է, քաղաքային բնակչությունը՝ 86%։ Խոշոր քաղաքներն են՝ Կարագանդան, Տեմիրտաուն, Մարանը, Շախտինսկը, Աբայը, Կարկարալինսկը։

Գերակշռում Է հանքային հումքի արդյունահանման ու վերամշակման արդյունաբերությունը, հացահատիկի մշակությունն ու անասնապահությունը։ Էներգետիկան խարսխված Է տեղական ածխի վրա։ Առավել խոշոր ջերմակայանները գտնվում են Աբայում, Կարագանդայում, Տեմիրտաուում։ Առաջատար են՝ ածխարդյունաբերությունը և սև մետալուրգիան։ Զարգացած են նաև մեքենաշինությունը, շինանյութերի արտադրությունը, քիմիական, թեթև ու սննդի արդյունաբերությունը։ Մշակում են հացահատիկ, կարտոֆիլ, տեխնիկական և բանջարաբոստանային կուլտուրաներ։

Երկաթուղիների երկարությունը 581 կմ Է, ավտոճանապարհներինը՝ 4, 2 հազար կմ։ Կարագանդան օդային տրանսպորտով կապված Է Ալմա-Աթայի, Մոսկվայի և այլ քաղաքների հետ։ Ունի համալսարան, պոլիտեխնիկական, բժշկական, կոոպերատիվ, ֆիզիկական դաստիարակության ինստիտուտներ, 2 թանգարան, 2 դրամատիկական և երաժշտական կոմեդիայի թատրոններ, ֆիլհարմոնիա, մարզային 2 թերթ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 292 CC-BY-SA-icon-80x15.png