Գագիկ Եղիազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Եղիազարյան
Ծնվել է1925
ԾննդավայրԴդմաշեն, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Փառքի երրորդ աստիճանի շքանշան

Գագիկ Բալաբեկի Եղիազարյան (1925, Դդմաշեն, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Եղիազարյանը ծնվել է 1925 թվականին Սևանի շրջանի Դդմաշեն գյուղում։ Դպրոցը դեռ չավարտած, Գագիկն իր խնդրանքով զորակոչվել է կարմիր բանակ[1]։

Ծառայել է 336-րդ հրաձգային գնդում, ստացել է սերժանտի կոչում և 1943 թվականին մեկնել է ռազմաճակատ։ Կռվել է Կուրսկի ճակատամարտում։ 1-ին Բելոռուսական ռազմաճակատի 15-րդ դիվիզիայի 47-րդ հրաձգային գնդի կազմում ջոկի հրամանատար Եղիազարյանը 1943 թվականի հոկտեմբերի 14-ին մասնակցել է Դնեպր գետի անցմանը Գոմելի մարզում։ Մարտում վիրավորվել է, բայց չի հեռացել առաջավոր գծից։ Դնեպրի աջ ափում գրաված դիրքերն ամրապնդելու համար Եղիազարյանը պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանով։ Մասնակցել է Օսիպովիչ, Սլուցկ, Բարանովիչ և մի շարք քաղաքների ու բնակավայրերի ազատագրման մարտերին, պարգևատրվել Փառքի երրորդ աստիճանի շքանշանով և մեդալներով։ Մարտերից մեկում Եղիազարյանը ծանր վիրավորվել է և 1945 թվականին զորացրվել է բանակից[1]։

Զորացրվելուց հետո 1946-1951 թվականներին Եղիազարյանը մանկավարժական աշխատանք է կատարել Սևանի շրջանի դպրոցներում։ 1951-1955 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի աշխարհագրական ֆակուլտետում, որն ավարտելուց հետո նշանակվել է հայրենի գյուղի դպրոցի աշխարհագրության ուսուցիչ։ 1958 թվականին տեղափոխվել է նորաստեղծ Գագարինավանի դպրոցը։ Եղել է Հայաստանի աշխարհագրական ընկերության Սևանի բաժանմունքի նախագահը։ Պարգևատրվել է ՀԽՍՀ լուսավորության նախարարության և արհմիության հանրապետական կոմիտեի պատվոգրերով[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • Փառքի երրորդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]