Աշոտ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Պետրոսյան
Ashot Petrosian portrait-1975.png
Ծնվել է հունիսի 21930
Ծննդավայր Վարդենիս, Հայաստան
Մահացել է փետրվարի 23, 1998(1998-02-23) (տարիքը 67)
Մահվան վայր Դիլիջան, Հայաստան
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն Հայ
Կրթություն Երևանի Պետական Համալսարան
Մասնագիտություն մաթեմատիկոս և համակարգչային գիտնական

Աշոտ Վեզիրի Պետրոսյան (հունիսի 2, 1930, Դիլիջան - փետրվարի 23, 1998, Դիլիջան), հայ մաթեմատիկոս։ Թեկնածուական դիսերտացիան հաշվողական մաթեմատիկայի ուղղությամբ պաշտպանել ե 1964 թ.-ին (գիտ. ղեկավար - Յուլի Շրեյդեր)։ Ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի հետ միասին եղել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի, ինչպես նաև Հայաստանի գիտությունների ակադեմիայի Հաշվողական Կենտրոնի հիմնադիրներից մեկը։ Մասնակցել է Հայաստանում տարբեր սերունդների ԷՀՄ-ների (այդ թվում ՝ Նաիրի և ЕС ЭВМ) մշակմանն ու արտադրուտյան կազմակերպմանը։

Մի խումբ նշանավոր հայ մաթեմատիկոսների հետ (1975)

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Վեզիրի Պետրոսյանը ծնվել է 1930 թ.-ին Վարդենիսում, ՀԽՍՀ։ [1] Ավարտել է Դիլիջանի միջնակարգ դպրոցը 1949 թ.-ին ոսկե մեդալով։ Նույն թվականին ընդհունվել ե Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզ.-մաթ. ֆակուլտետը, որն ավարտել ե 1954 թ.-ին կարմիր դիպլոմով։ Դասավանդել է մաթեմատիկա ԵՊՀ-ում մինչև 1955 թ., երբ ընդունվել է ասպիրանտուրա Մոսկվայի պետական համալսարան (հռչակավոր մաթեմատիկոս Լազար Արոնովիչ Լյուստերնիկի ղեկավարմամբ)։

1957 թ.-ին Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հրավերով վերադարձել է հայրենիք մասնակցելու Հայաստանում հաշվողական տեխնիկայի զարգացման հեռանկարային ծրագրերին։ Աշխատել ե նորաստեղծ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտա-հետազոտական ինստիտուտում, ներկայումս՝ Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ (ԵրԱԿՀԳՀԻ), սկզբից իբրև գլխավոր ինժեներ, ապա որպես մաթեմատիկական բաժանմունքի վարիչ։ Այդ տարիներին ԵրԱԿՀԳՀԻ-ն դարձավ ամբողջ ԽՍՀՄ-ի տարածքում համակարգչային տեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը։ Ա.Վ. Պետրոսյանը երկար տարիներ աշխատել է նաև իբրև փոխ-տնօրեն (1963-65) և տնօրեն (1965-70) Հայաստանի Գիտուտյունների Ակադեմիայի Հաշվողական Կենտրոնում [2], որն այժմ հայտնի ե իբրև Ինֆորմատիկայի և Ավտոմատացման Պրոբլեմների Ինստիտուտ [3] (ԻԱՊԻ)։

Իր գիտական գործունեության հետ միասին, Ա.Վ. Պետրոսյանը նաև դասավանդել է տարբեր մաթեմատիկայի դասընթացներ Երևանի Պետական Համալսարանի Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետում (1965-78, լինելով Մաթեմատիկական Ապահովման ամբիոնի վարիչ) և Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում (1978-86)։ Նա հեղինակ է բազմաթիվ դասագրքերի, արտոնագրերի, և մենագրությունների հաշվողական մաթեմատիկայի, ալգորիթմական տեղեկատվության տեսության և դիսկրետ մաթեմատիկայի ոլորտներում։ Գիտական աշխատանքները վերաբերում են հաշվողական տեխնիկայի և կիբեռնետիկայի, ԷՀՄ ավտոմատացված համակարգերի նախագծման մաթ. խնդիրներին։ Խմբագրել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Հաշվողական Կենտրոնի Հավաքածուների 5 հատորներ; եղել է գիտական ղեկավար ավելի քան 20 ասպիրանտների որոնք հաջողությամբ պաշտպանել են իրենց թեկնածուական թեզերը, մասնավորապես Գրաֆների տեսության դաշտում։

Ընտրված հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]