Նաիրի (համակարգիչ)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նաիրի (այլ կիրառումներ)
Պատկեր:Nairi-k.jpg
Նաիրի-կ համակարգիչը
Նաիրին 1963 թվականին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի կողմից մշակած երկրորդ սերնդի համակարգիչ է եղել, որն ստեղծվել է ճարտարագիտական նպատակների համար։
ԽՍՀՄ-ում եղել է առաջինը, որ օգտագործել է մանրածրագրային ղեկավարող հանգույց։ Արտադրվել է Հայաստանի Էլեկտրոն և Ռուսաստանի Կազան գործարաններում։ Մինչ 1975 թվական արտադրվել է 500 Նաիրի համակարգիչ։ Նաիրին ցուցադրվել է չորս միջազգային ցուցահանդեսում, և բազմաթիվ արտոնագրեր ձեռք բերել Ճապոնիայից և եվրոպական երկրներից։ ԽՍՀՄ-ի առաջին համակարգչային օգտատերերի միությունն ստեղծվել է Նաիրի օգտատերերի համար[1][2]։ Գլխավոր նախագծողն է եղել Հ. Հովսեփյանը, ով ԽՍՀՄ պետական մրցանակի է արժանացել 1971 թվականին[3]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արման Քուչուկյան (Հուլիսի 4-7, 2007)։ «ԵրՄՄԳՀԻ՝ 50 տարի համակարգիչների և տեղեկատվական համակարգերի նախագծման և մշակման գծում (անգլերեն՝ Yerevan Computer Research and Development Institute: 50 years in Design and Development of Computers and Information Systems)»։ 2007 թվականի ԱրմԹեք Կոնգրեսի տեղեկագիր (անգլերեն՝ Proceedings of ArmTech Congress 2007) (անգլերեն) (Սան Ֆրանսիսկո, ԱՄՆ)
- ↑ «ԵրՄՄԳՀԻ գործունեության համառոտ ակնարկ (անգլերեն)»։ Վերցված է 2011 թ․ հունիսի 16(չաշխատող հղում)
- ↑ «Միկրոէլեկտրոնային հայաստանյան ամենամյա միջազգային հինգերորդ օլիմպիադա»։ Երևան։ 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին։ Վերցված է 2011 թ․ հունիսի 16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նաիրի համակարգչի ձեռնարկ, 1964 թ․(չաշխատող հղում) (Հայկական համակարգիչներ Archived 2014-01-30 at the Wayback Machine.)
|