Արագած (համակարգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արագած (այլ կիրառումներ)
Առաջին սերնդի Արագած Էլեկտրոնային հաշվիչ մեքենան (ԷՀՄ)

Արագածը առաջին հայկական ընդհանրանպատակ համակարգիչը, և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի առաջին նախագծերից է եղել։ Այն արտադրվել է 1958-1960 թվականներին և պատկանել առաջին սերնդի համակարգիչներին։ Նախագիծը տնօրինել է Բ. Խայկինը[1]։

Համակարգիչը հիմնված էր էլեկտրոնային լամպերի, դիոդատրանսֆորմատորային փականների և երկաթամագնիսական հիմնական հիշող սարքերի վրա[2]։ Որպես արտաքին հիշողություն օգտագործել է մագնիսական թմբուկ և երիզ, իսկ ներածման/արտածման համար թղթե երիզ[3][4]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԵրՄՄԳՀԻ»։ Վերցված է 2011 թ․ մայիսի 24 
  2. «Միկրոէլեկտրոնային հայաստանյան ամենամյա միջազգային հինգերորդ օլիմպիադա»։ Երևան։ 2010։ Վերցված է 2011 թ․ մայիսի 24 
  3. Արման Քուչուկյան (Հուլիսի 4-7, 2007)։ «ԵրՄՄԳՀԻ՝ 50 տարի համակարգիչների և տեղեկատվական համակարգերի նախագծման և մշակման գծում (անգլերեն՝ Yerevan Computer Research and Development Institute: 50 years in Design and Development of Computers and Information Systems)»։ 2007 թվականի ԱրմԹեք Կոնգրեսի տեղեկագիր (անգլերեն՝ Proceedings of ArmTech Congress 2007) (անգլերեն) (Սան Ֆրանսիսկո, ԱՄՆ) 
  4. «ԵրՄՄԳՀԻ գործունեության համառոտ ակնարկ (անգլերեն)»։ Վերցված է 2011 թ․ մայիսի 24