Արթուր Սողոմոնյան
Արտաքին տեսք
Արթուր Սողոմոնյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1914 (110 տարեկան) |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Արթուր Հակոբի Սողոմոնյան (մարտի 23, 1914), հայ խորհրդային մեխանիկ։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1956), ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1974), «Հայրենական մեծ պատերազմի» (1941-1945) մասնակից։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։
Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1939)։ 1946 թվականից դասախոսում է նույն համալսարանում։ 1947-1952 թվականներին եղել է Մոսկվայի համալսարանի մեխմաթեմատիկայի ֆակուլտետին կից մեխանիկայի ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 497)։ |