Սասնա ծռեր խմբավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասնա ծռեր (այլ կիրառումներ)
Սասնա Ծռեր խմբավորման անդամները գրավված Էրեբունու ՊՊԾ գնդում

Սասնա Ծռեր խմբավորում (նաև՝ Սասնա Ծռեր

խմբավորում[1][2][3]), քաղաքական նպատակներ հետապնդող զինյալ խումբ, որի նպատակն էր Հայաստանում իշխանափոխության իրականացումը։ Խմբավորման անդամներից են նաև Հիմնադիր խորհրդարան քաղաքական կազմակերպության անդամներ ու համախոհներ, առանձին անհատներ, այդ թվում՝ նաև հայկական սփյուռքից, ինչպես նաև Արցախյան պատերազմի մասնակիցներ[4]։

Ոստիկանության զորամասի գրավում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման 30-ից ավել զինված անդամներ, բեռնատար մեքենայով կոտրելով Երևանի Էրեբունի թաղամասում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի զորամասի դարպասները, ներս են մտել և գրավել այն[5]։

Հարձակման ընթացքում սպանվում է 3 ոստիկան[6]։ Խմբավորման անդամները մեղադրվում են մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, հափշտակելու, պատանդ վերցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու համար[6]։

Քաղաքական պահանջների ներկայացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոստիկանության զորամասի գրավումից հետո «Սասնա Ծռեր» խմբի անդամները ներկայացրեցին իրենց պահանջները, որոնք էին՝

  • Հայաստանի նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարական,
  • Արցախի Հանրապետության որևէ տարածքի հանձնման բացառում,
  • Հայաստանի Հանրապետությունում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակում,
  • անցումային կառավարության ձևավորում,
  • պետական պաշտոններ զբաղեցրած այն անձանց իրավական պատասխանատվության ենթարկում, ովքեր գործել են հանցաքներ[7]։

Բնակչության դիրքորոշումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինված հարձակմանը հաջորդած ժամերին, երբ հստակեցվեց «Սասնա Ծռեր» խմբավորման կատարած զինված հարձակման նպատակները, հայ հասարակության շրջանում սկսվեցին խմբին աջակցող բազմատեսակ ակցիաներ, այդ թվում բազմամարդ հանրահավաքներ Երևանում, մարզերում[8]։

Հայաստանում լայն տարածում ունի նաև այն տեսակետը, որ «Սասնա Ծռեր» խմբավորումն իրականացրել է ահաբեկչություն և հանդիսանում է ահաբեկչական կազմակերպություն[1][2][3]։

Սասնա Ծռեր խմբավորումն արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սասնա Ծռեր» խմբավորմանն է նվիրված հեղինակ կատարող Ելենա Նիկողոսյանի «Ով Սասնա Ծռեր» և «Որդան Կարմիր» խմբի «Քա՛յլ արա» ստեղծագործությունները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ԱԱԾ-ն «Սասնա ծռերի» գործողություններն ահաբեկչական է որակել. Հանձնվելու համար հատկացված ժամանակը սպառվում է» հոդված panarmenian.net կայքում, (արխիվացված 07․05․2022թ․)
  2. 2,0 2,1 «Անվտանգության հարցերի և ֆլեշմոբի արանքում. «168 ժամ»» հոդված yerkir.am կայքում, (արխիվացված 07․05․2022թ․)
  3. 3,0 3,1 ««Սասնա ծռերի» գործողություններն ահաբեկչություն էին. Դավիթ Շահնազարյան» հոդված armtimes.com կայքում, (արխիվացված 07․05․2022թ․)
  4. ««Սասնա Ծռեր» խմբավորման անդամներից 18-ի անունները հայտնի են։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  5. Մի խումբ զինված անձինք մտել են Երևանի ոստիկանության բաժանմունքներից մեկը:
  6. 6,0 6,1 «Դատարանը հրապարակեց «Սասնա ծռեր»-ի գործով դատավճիռը» հոդված azatutyun.am կայքում, (արխիվացված 07․05․2022թ․)
  7. «Սասնա ծռեր»-ը հայտարարում են, որ չեն լքելու ՊՊԾ գնդի տարածքը:
  8. Что думают жители Армении о противостоянии в Ереване. BBC․(ռուս.)