Ելենա Նիկողոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նիկողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ելենա Նիկողոսյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Ելենա Նիկողոսյան |
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1990 (34 տարեկան) Երևան, Հայաստան Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | վոկալ, կիթառ, |
![]() |
Ելենա Աշոտի Նիկողոսյան (հոկտեմբերի 26, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), առավել հայտնի Ելենա Երևան բեմական անվամբ, հայ երգչուհի, երաժիշտ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 26-ին Երևանում։ 1996 թվականին ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստան, որտեղ ավարտել է դպրոցը և ստացել երաժշտական կրթություն։ 2011 թվականին վերադարձել է Հայաստան և ավարտել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը[1]։
Բազմաթիվ համերգներ է տվել Նարեկացի արվեստի միությունում, ինչպես նաև ԱՄՆ-ում մասնակցել է տարբեր բարեգործական համերգների ծերանոցներում, դպրոցներում։
Ունեցել է մի քանի համերգ Լոս Անջելեսի «Ֆորդ» ամֆիթատրոնում, մասնակցել Սան Գաբրիելի (Կալիֆորնիա) «Սան Գաբրիել միշըն փլեյհաուս» սրահում տեղի ունեցած «Mosaic V Concert» համերգին։ Ունեցել է մենահամերգ Բոստոնում և այլուր։
2014 թվականի օգոստոսի 23-ին ունեցել է մենահամերգ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում։ Սեպտեմբերի 6-ին կայացել է Ռուբեն Հախվերդյանի հետ «Էլի աշուն» խորագրով համերգը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ելենա Նիկողոսյանի (անգլ.) Ֆեյսբուքում
Ելենա Նիկողոսյանի էջը Յություբ տեսահոսթինգում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ելենա Նիկողոսյան կատեգորիայում։ |