Որդան Կարմիր (խումբ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Որդան Կարմիր (այլ կիրառումներ)
| Որդան Կարմիր | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Երկիր | |
| Ժանրեր | Ալտերնատիվ մետալ |
| Գործունեություն | 2004 – ներկա |
| Կայք | vordankarmir.com |
| Անդամներ | |
| Վահան Պողոսյան Դավիթ Գրիգորյան Դավիթ Գալստյան Պայքար Չախոյան | |
| Նախկին անդամներ | |
| Վարդան Փարեմուզյան Quake (2004-2005) | |
Որդան Կարմիր, հայկական ալտերնատիվ-մետալ խումբ է, կազմավորվել է 2004 թվականին Վանաձորում։


Երաժիշտները նվագում են ծանր ռոք, ալտերնատիվ մետալի տարրերով՝ օգտագործելով ավանդական հայկական ժողովրդական երաժշտությունը և հին հայկական եկեղեցական երաժշտության ավանդույթները[1]։ Խմբի անունը պատահական չէ։ Իր «Որդան կարմիրով» Հայաստանը հայտնի է հնագույն ժամանակներից։ Երգերի հիմնական գաղափարն այն է, որ կոչ է անում մարդկանց ապարդյուն չկորցնել իրենց տաղանդն և կյանքը, լինել ազատ և երջանիկ։ Երգերում հանդիպում են նաև կարևոր տեքստեր՝ ներգրավվելով քաղաքականության հարցերին։ 2006 թվականին խումբը ձայնագրել է մի դեմո «Ջան եմ ասել» վերնագրով, իսկ առաջին ստուդիայի ալբոմը՝ «Որդան Կարմիր»-ը թողարկվել է 2010 թ. ամռանը։ 2012 թ. ամռանը խումբը հաջողակ ելույթ ունեցավ Մոսկվայում՝ Emergenza փառատոնի շրջանակներում։ 2013 թ. սեպտեմբերի 12-ին թողարկվեց խմբի առաջին լիակատար ստուդիական ալբոմը՝ «Ա 4»[2][3]։
Խմբի անդամները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վահան Պողոսյան - վոկալ
- Դավիթ Գրիգորյան - կիթառ
- Դավիթ Գալստյան - բաս-կիթառ
- Պայքար Չախոյան - հարվածային
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինիալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010 - Որդան Կարմիր
Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013 - A4
- 2017 - LAO
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 - Ջան եմ ասել (Demo)
- 2011 - Քաղաքական դրամա
- 2011 - Pornographic Relations
- 2012 - Evolutional Tick
Տեսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 - Live at Emergenza Fest, Moscow[4]
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 - Sexy Monkey [1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Որդան Կարմիր — խմբի ստեղծագործության մասին». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Տեղի կունենա «Որդան կարմիր» ռոք խմբի «A4» ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ A4”-ային ըմբոստություն “Որդան կարմիր”-ից
- ↑ VORDAN KARMIR Emergenza Russion Paragram pictures