Թորոս Թորոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թորոս Թորոսյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 23, 1950(1950-07-23)[1] (73 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
 Toros Torosyan Վիքիպահեստում

Թորոս Շահենի Թորոսյան (հուլիսի 23, 1950(1950-07-23)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1985), պրոֆեսոր (1989):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորոս Թորոսյանը ծնվել է 1950 թվականին Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ 1973 - 1976 թվականներին սովորել է ՀՀ Ազգային ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1976 - 1979 թվականներին եղել է ՀՀ Ազգային ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1979 - 1992 թվականներին՝ գիտական քարտուղար, 1992 թվականից՝ Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ամբիոնի հիմնադիր վարիչ։ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի գիտական աստիճաններ շնորհող խորհրդի անդամ՝ Ը00,06 Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ[2]։

Վերապատրաստվել է աշխարհի մի շարք առաջատար ուսումնական հաստատություններում՝ Հունգարիայի գիտությունների ակադեմիա (1988), Գերմանիայի գիտությունների ակադեմիա (1990), ԱՄՆ Կոլորադոյի համալսարանում (1993) ԱՄՆ Նյու Յորքի Ամերիկյան բանկային ինստիտուտում (1994), ԱՄՆ Գրիննել քոլեջում (1994), Միացյալ թագավորության Բորնեմութ համալսարանում (2000 թվական, Տեմպուս), Հունաստան (Մակեդոնիայի համալսարան, Տեմպուս, 2001 թվական) Թուրքիայում (Ստամբուլ, 2002 թվական), ԱՄՆ Կալիֆոռնիայի պետական համալսարանում (Ֆրեզնո, 2003 թվական), 2002 - 2004 թվականներին՝ Կանադայում։

Աշխատանքները վերաբերում են ՀՀ արտաքին առևտրատնտեսական կապերի հիմնախնդիրներին[3][4][5][6]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Эффективность производственного накопления в промышленности Армянской ССР / Т. Ш. Торосян, Отв. ред. Р. О. Шахкулян, АН АрмССР. Ин-т экономики. Ереван, Изд-во АН АрмССР, 1980.
  • Фонд производственного накопления и пути его эффективного использования в условиях развитого социализма / Т. Ш. Торосян, Отв. ред. В. К. Айрапетян, АН Арм. ССР. Ин-т экономики. Ереван, Изд-во АН АрмССР, 1985.
  • Перспективы внешнеэкономических связей Армянской ССР, The Perspectives of Foeign Economic Relations of The Armenian SSR, Yerevan, 1989 (ռուսերեն, անգլերեն).
  • Հայաստանի արտաքին տնտեսական կապերի զարգացման նախադրյալները, 1992 թ.:
  • Հայաստան-Թուրքիա առևտրատնտեսական կապեր, Երևան, 2001 թ.:
  • Միջազգային տնտեսագիտություն, Երևան, 2003 թ.
  • Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության ազդեցությունը Հայաստանի արտաքին առևտրատնտեսական համակարգի վրա, Երևան, 2004 թ.:
  • Միջազգային տնտեսագիտություն. առևտուր և ֆինանսներ, Երևան, 2005 թ.:
  • Միջազգային տնտեսագիտության, Երևան, 2009 թ.:
  • Հայաստանի և Եվրամիության միջև առևտրատնտեսական կապերի կատարելագործումը։ Երևան, 2010 թ.:
  • Հայաստանը և Թուրքիան տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գործընթացներում։ Երևան, 2012 թ.:

Թարգմանություն (անգլերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մ. Վենետիկյան, Ջերալդ Ա. Ուորֆիլդ, Համաշխարհային առևտրի ֆինանսավորում (Global Trade Financing), ԵՊՀ հրատարակչություն (մասնագիտական խմբագիր՝ Թ. Շ. Թորոսյան), Երևան, 2006 թ.:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11557
  2. «Թորոս Թորոսյանի կենսագրությունը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կայքում» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. «Թորոս Շահենի Թորոսյան». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  5. «Թորոս Շահենի Թորոսյան». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Թորոս Թորոսյան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորոս Թորոսյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորոս Թորոսյան» հոդվածին։